ԱՊՐԻԼԻ 29, 2016
ԷԿՎԱԴՈՐ
Երկրաշարժ՝ Էկվադորում
2016թ. ապրիլի 16-ին Էկվադորի խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ եղավ։ Երկրաշարժի և հետցնցումների պատճառով շատ ավերածություններ եղան, և ավելի քան 650 մարդ մահացավ։ Թեև Եհովայի վկաների մասնաճյուղը չվնասվեց, սակայն տասնյակ Վկաների տներ փլուզվեցին։ Վերջին տվյալների համաձայն՝ մահացածների մեջ մի Վկա կին կար։ Եհովայի վկաները սննդով և խմելու ջրով բարձած բեռնատարներ ուղարկեցին աղետի գոտի։ Մասնաճյուղը անմիջապես աղետից տուժածներին օգնելու երկու կոմիտե ուղարկեց նախնական փուլում աշխատանքները կոորդինացնելու համար։ Նրանք հիմնեցին տուժածներին օգնելու երկու կենտրոններ՝ մեկը՝ Պեդեռնալես քաղաքում, մյուսը՝ Մանտայում։ Բացի այդ, մասնաճյուղի չորս ներկայացուցիչ գնաց աղետի գոտի՝ տուժածներին հովվական այցեր անելու համար։
Մեդիա կոնտակտներ։
Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, Հասարակության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000
Էկվադոր։ Մարկո Բրիտո, հեռ. +593 98 488 8580