Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 2024
ԷՐԻԹՐԵԱ

Զանգվածային անհիմն ձերբակալություններ Էրիթրեայում

23 բանտարկվածների թվում 85-ամյա քույր է

Զանգվածային անհիմն ձերբակալություններ Էրիթրեայում

2024 թ. սեպտեմբերի 27-ին Էրիթրեայի իշխանությունները ներխուժեցին մասնավոր տուն, որտեղ Եհովայի վկաները խաղաղ հանդիպում էին անցկացնում։ Ոստիկանությունը ձերբակալեց 24 հոգու՝ 6 եղբայրների, 16 քույրերի և 2 մանկահասակ երեխաների։ Երեք օր անց ոստիկանները վերադարձան և ձերբակալեցին այդ տանը բնակվող մեր 85-ամյա քրոջը։ Ավելի ուշ 2 երեխաներին ազատ արձակեցին, սակայն 23 չափահասներին տեղափոխեցին «Մայ Սրվա» կալանավայր։

Այժմ Էրիթրեայում հավատի համար բանտարկված 63 Եհովայի վկա կա։ Նրանցից 10-ը 70-ն անց տարիքում են։ Այս եղբայրներից ու քույրերից ոչ մեկը, այդ թվում՝ վերջին խուզարկության ժամանակ կամայական ձերբակալվածները, երբեք որևէ բանում չեն մեղադրվել և որևէ հանցագործության համար չեն դատապարտվել։

Այս դեպքերը ընդամենը մեկ էջ են Էրիթրեայում Եհովայի վկաների հալածանքների պատմությունից։ 30 տարի առաջ՝ 1994 թ. հոկտեմբերի 25-ին, Էրիթրեայի նախագահը չեղյալ համարեց այդ երկրում ծնված բոլոր Եհովայի վկաների քաղաքացիությունը։ Մասնավորապես այդ ժամանակից ի վեր մեր հավատակիցները ուժգին հալածանքների են ենթարկվել և անարդարացիորեն ազատազրկվել են։

Վերջին իրադարձությունները խորապես մտահոգել ու վշտացրել են մեզ։ Մենք չենք դադարում մեր աղոթքներում «հիշել բանտարկված հավատակիցներին»։ Վստահ ենք, որ Եհովան կշարունակի մխիթարել և դիմանալու ուժ տալ նրանց (Եբրայեցիներ 13։3