Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2021
ԹԱԻԼԱՆԴ

Արդեն 75 տարի է՝ «Դիտարանը» տպագրվում է թաի լեզովով

«Հավատա Եհովային, տքնաջան աշխատիր ու թարգմանիչ կգտնես»։

Արդեն 75 տարի է՝ «Դիտարանը» տպագրվում է թաի լեզովով

2022 թ. հունվարի 1-ին լրանում է թաի լեզվով «Դիտարանի» տպագրման 75-րդ տարեդարձը։

Բարի լուրը Թաիլանդում սկսվել է քարոզվել 1931 թ.-ից։ Քարոզչական գործունեության վաղ շրջանում եղբայրները տարածում էին չինարեն, անգլերեն և ճապոներեն հրատարակություններ։ Սակայն ժամանակի ընթացքում թաի լեզվով թարգմանվեց «Պաշտպանություն» գրքույկը։

Երեք օտարերկրացի ռահվիրաներ, որոնք ծառայում էին Թաիլանդում, քաջ գիտակցում էին, որ մարդկանց սրտերին հասնելու համար թաի լեզվով ավելի շատ հրատարակություններ են անհրաժեշտ։ Ուստի եղբայր Ուիլի Ունգլոբը նամակ գրեց եղբայր Ռադերֆորդին և օգնություն խնդրեց։ Ի պատասխան՝ եղբայր Ռադերֆորդը գրեց. «Հավատա Եհովային, տքնաջան աշխատիր ու թարգմանիչ կգտնես»։

1939 թ. դեկտեմբերին Կուրտ Գրաբերը և Ուիլի Ունգլոբը քարոզում էին Թաիլանդի հյուսիսում։ Չոմչայ Ինթաֆանը՝ Չիանգմայի Պրեսբիտերական աղջիկների դպրոցի տնօրենը, գտավ եղբայրների տարածած հրատարակություններից անգլերեն մի օրինակ։ Չոմչայը, ով վարժ տիրապետում էր անգլերենին և թաի լեզվին, հասկացավ, որ գտել է ճշմարտությունը։

Չոմչայ Ինթաֆան

Շուտով, չնայած հակառակությանը և մեծ գումար ստանալու առաջարկին, Չոմչայը հրաժարվեց և՛ դպրոցից, և՛ իր եկեղեցուց։ Նա մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա։ Եղբայրները նրան խնդրեցին առաջինը թարգմանել «Փրկություն» գիրքը: Հետագայում Չոմչայը դարձավ Բանգկոկի Բեթելի ընտանիքի առաջին անդամներից մեկը, որտեղ նա երկար տարիներ ծառայեց որպես թաի լեզվի միակ թարգմանչուհի։ Վերջիվերջո, մի քանի տեղացի կանայք ընդունեցին ճշմարտությունը և սկսեցին օգնել Չոմչային թարգմանչական գործում։

Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, թաի լեզվով թարգմանչական գործը կանգ առավ, սակայն շուտով՝ պատերազմի ավարտից հետո, վերսկսվեց։ «Դիտարանի» 1947 թ. հունվարի թողարկումը թարգմանվեց թաի լեզվով, իսկ հետո միսիոներական տանը միմիոգրաֆ սարքով տպվեց ամսագրի 200 օրինակ։ Տպագրության այս ձևը շարունակվեց մինչև 1952 թ.։ Ամեն ամիս տպվում էր «Դիտարանի» 500 օրինակ։ Այնուհետև եղբայրները ամսագրերը տպելու համար դիմեցին տպագրական ընկերությունների։ 1993 թ. սեպտեմբերին Ճապոնիայի մասնաճյուղը սկսեց տպագրել թաի լեզվով «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը՝ ամբողջ աշխարհում տարածելու համար:

Թաի և թաի ժեստերի լեզուների խմբերը

Այսօր մոտ 80 եղբայրներ և քույրեր Թաիլանդի մասնաճյուղում և երկու թարգմանչական գրասենյակներում օգնում են թարգմանչական գործին։ Թաի լեզվի հետ մեկտեղ «Դիտարանը» թարգմանվում է լաոսերեն, ախա, լահու և թաի ժեստերի լեզուներով։

Թաիլանդի մասնաճյուղի հոգածության տակ գտնվող ավելի քան 5 000 քարոզիչները շնորհակալ են Եհովային «Դիտարան» ամսագիրը թաի լեզվով ունենալու համար (Առակներ 10։22