Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 20, 2024
ԹԱԻԼԱՆԴ

Բանգկոկի գրքի միջազգային տոնավաճառում Վկաները ընդգծում են Աստվածաշնչի դերը հոգեկան առողջության հարցում

Բանգկոկի գրքի միջազգային տոնավաճառում Վկաները ընդգծում են Աստվածաշնչի դերը հոգեկան առողջության հարցում

2024 թ. մարտի 28-ից մինչև ապրիլի 8-ը Թաիլանդի Բանգկոկ քաղաքում տեղի ունեցավ Բանգկոկի գրքի միջազգային 22-րդ տոնավաճառը։ Միջոցառումը մեկնարկեց «Քուին Սիրիկիթ» համաժողովների ազգային կենտրոնում։ Այցելուների թիվը կազմեց մոտ երկու միլիոն։ Մեր եղբայրները մի տաղավար տեղադրեցին, որտեղ ընդգծվում էր Աստվածաշնչի գործնական դերը հոգեկան առողջության պահպանման և սթրեսի հաղթահարման հարցում։ Բազմաթիվ զրույցներ ունենալուց բացի՝ տաղավարում ծառայող կամավորները Աստվածաշնչի ուսումնասիրության 34 հայտ ստացան։

Զրույցներից մեկի ժամանակ մի մարդ նշեց, որ իր աղջիկը տառապում է սուր դեպրեսիայով։ Եղբայրները որոշ աստվածաշնչյան համարներ կարդացին, որոնք մեջբերված էին «Դիտարանի» 2023 թ. № 1 թողարկման մեջ՝ «Հոգեկան առողջություն. ինչպես է օգնում Աստվածաշունչը»։ Նաև այդ մարդուն օգնեցին jw.org կայքում նյութեր գտնել երջանիկ ընտանեկան կյանքի վերաբերյալ։ Նա անչափ շնորհակալ էր, որ Աստվածաշնչից գործնական խորհուրդներ գտավ, և ասաց, որ դրանց մասին անմիջապես կպատմի իր դստերը։

Մի բարձրաստիճան պաշտոնյա մոտեցավ մեր տաղավարին և երկար զրուցեց եղբայրներից մեկի հետ։ jw.org կայքից մի քանի տեսանյութեր դիտելուց հետո նա սկսեց հարցեր տալ Վկաների և Աստվածաշնչի ուսուցման մեր կրթական գործունեության մասին։ Այնուհետև նա նկատեց Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն առաջարկող պաստառը ու հարցրեց. «Ինչպե՞ս է անցկացվում ուսումնասիրությունը»։ Եղբայրը նրան ցույց տվեց «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը և Աստվածաշնչի ուսումնասիրության ինտերակտիվ ծրագիրը։ Նրանք պայմանավորվեցին, որ շարունակեն զրույցը։

Քույրերից մեկն էլ մի կնոջ ցույց տվեց մեր կայքն ու կարճ ներկայացրեց մեր քարոզչական գործունեությունը։ Հետո կինն ասաց. «Ուրիշ է՞լ ինչ գործունեություն եք ծավալում»։ Քույրը ցույց տվեց «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութը։ Կինը ուշադիր դիտեց այն, ապա ասաց. «Մթնոլորտը ջերմ է թվում։ Շատ գայթակղիչ է։ Ես էլ կուզեմ գալ»։ Հաջորդ շաբաթ այդ կինը մոտ երկու ժամ ճանապարհ անցավ, որ մասնակցի հանդիպմանը։

Ուրախ ենք, որ Բանգկոկի մեր եղբայրներն ու քույրերը, առիթից օգտվելով, մարդկանց ցույց տվեցին, որ «Աստծու խաղաղությունը.... գերազանցում է ամեն միտք» (Փիլիպպեցիներ 4։7