ՕԳՈՍՏՈՍԻ 20, 2019
ԹԱԻԼԱՆԴ
Լույս է ընծայվել լաոսերեն «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»
2019 թ. օգոստոսի 16-ին Նոնկայում (Թաիլանդ) տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովի ժամանակ Եհովայի վկաները հայտարարեցին լաոսերեն «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Այդ մասին համաժողովի առաջին օրը հայտարարեց Թաիլանդի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Պլակորն Պեստանյիին։
Երեք անհատներից բաղկացած թարգմանչական խումբը մեկուկես տարի աշխատել է այդ նախագծի վրա։ Նրանցից մեկն ասում է. «Արդյունքում մենք ունենք մի թարգմանություն, որում աստվածաշնչյան պատգամը շարադրված է լաոսախոս մարդկանց առօրյա խոսակցական լեզվով, բայց որը միևնույն ժամանակ ճշգրտորեն փոխանցում է բնագրային լեզվի իմաստը։ Ուստի Աստվածաշունչ ուսումնասիրողները կարող են հասկանալ «Աստծու խորունկ բաները»» (Հոբ 11։7)։
Այս թարգմանությունն ունի ուսումնասիրության համար օգտակար գործիքներ, օրինակ՝ բառացանկ, որի շնորհիվ ընթերցողը կարող է հեշտությամբ գտնել կոնկրետ համարներ, և բառարան, որտեղ բացատրվում է աստվածաշնչյան բառերի և արտահայտությունների նշանակությունը։ Մեկ ուրիշ թարգմանիչ, որն աջակցել է նախագծին, ասում է. «Երբ ուսուցանելիս գործածենք այս թարգմանությունը, Աստվածաշունչ ուսումնասիրողները կարևոր մտքերը շատ ավելի հեշտությամբ կհասկանան, քան նախկինում, և այն իրենց սրտին կհասնի՝ օգնելով մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու Եհովայի հետ»։
Վստահ ենք, որ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լաոսախոս եղբայրներին և քույրերին կօգնի շարունակելու «լիովին իրազեկ լինել, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթեոս 3։16, 17)։