Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 31, 2017
ԹԱԻԼԱՆԴ

Թաիլանդի իշխանությունները օգտագործում են Եհովայի վկաների հրատարակությունները՝ սոցիալական խնդիրները լուծելու համար

Թաիլանդի իշխանությունները օգտագործում են Եհովայի վկաների հրատարակությունները՝ սոցիալական խնդիրները լուծելու համար

ԲԱՆԳԿՈԿ։ Թաիլանդում համապետական ծրագրի շրջանակներում իշխանության ներկայացուցիչները օգտագործում են Եհովայի վկաների տպագրած հրատարակությունները, որպեսզի բարձրացնեն պաշտոնատար անձանց կրթվածության մակարդակը՝ կապված այնպիսի հարցերի հետ, ինչպիսիք են երեխաների դաստիարակությունը, ընտանեկան բռնությունը կանխելը, բնակչության ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումը։ Այս ամիս կլրանա երեք տարին, ինչ սոցիալական խնդիրները լուծելիս Թաիլանդի իշխանությունները օգտագործում են Եհովայի վկաների հրատարակությունները։

Թաիլանդի կառավարության նախաձեռնությամբ անցկացվող համապետական կրթական ծրագիրը իրականացվում է տեղի մակարդակով, և դրան մասնակցում են ողջ երկրում գտնվող ավելի քան 8700 սոցիալական կրթության կենտրոններ։ Բացի այդ, կառավարությունը հիմնել է 11 սոցիալական զարգացման կրթական կենտրոններ, որոնք զբաղվում են հասարակական գործիչների կրթական մակարդակի բարձրացմամբ։ Չայվատ Սենգսրին (նկարի կենտրոնում)՝ Բանգկոկից դեպի հյուսիս գտնվող Նակհոննայոկ շրջանի սոցիալական զարգացման կրթական կենտրոնի տնօրենը, ասում է. «Ես տպավորված եմ Վկաների գործունեությամբ։ Նրանք հստակ նպատակ ունեն օգնելու մարդկանց գիտելիքներ ձեռք բերել Արարչի մասին։ Մենք ընդհանուր առաջադրանք ունենք, այն է՝ նպաստել հասարակության բարոյական չափանիշների բարձրացմանը, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղ, և նրանց կյանքի որակը բարելավվի»։ Նա ավելացնում է. «Օրինակ՝ «Արթնացե՛ք» ամսագրի թողարկումներից մեկում տպագրված «Ինչպես խուսափել վիրավորական խոսքից» հոդվածը սովորեցնում է հենց այն, ինչ սոցիալական զարգացման և մարդու անվտանգության նախարարությունը ջանում է փոխանցել մեր տեղի համայնքների ղեկավարներին։ Այդ հոդվածը շատ օգտակար էր ողջ կրթական գործընթացում»։ Պարոն Չայվատը Վկաներին առաջարկեց սեմինարի (SMART Leader) համար գրականություն տրամադրել, որի ժամանակ տեղի համայնքների 100 ղեկավարներ և 28 շրջաններից 20 դասավանդողներ էին հավաքվել, որպեսզի սովորեին տեղի համայնքների ղեկավարման և զարգացման արդյունավետ մեթոդներ։ Լուսանկարում Վկաները կանգնած են պարոն Չայվատի կողքին։

Թաիլանդում Եհովայի վկաների ներկայացուցիչ Էնթոնի Պետրատյոտենը ասում է. «Շատ ուրախ ենք, որ համայնքների ղեկավարները հաջողությամբ օգտագործում են Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակություններում տեղ գտած խորհուրդները։ Մենք կշարունակենք մեր գրականությունը տրամադրել իշխանություններին և միևնույն ժամանակ այն տարածել մեր քարոզչական ծառայության ժամանակ»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Թաիլանդ։ Էնթոնի Պետրատյոտեն, +66-2-375-2200