Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2018
ԹԱՅՎԱՆ

Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել

Փետրվարի 6-ի գիշերը՝ երեքշաբթի, Թայվանի արևելյան ափից ոչ հեռու 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Լրատվամիջոցների հայտնած տեղեկության համաձայն՝ առնվազն 6 մարդ մահացել է, ավելի քան 250-ը վնասվածքներ է ստացել, իսկ 76 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում։

Երկրաշարժի հետևանքով ոչ մի քարոզիչ չի մահացել և վնասվածք չի ստացել։ Սակայն ամենաշատ տուժած շրջաններից մեկում՝ Խուալյանում, վնասվել է այն շինությունը, որտեղ ամի լեզվով (Թայվանի բնիկների լեզուներից) թարգմանչական գրասենյակն է և Թագավորության սրահը։ Բացի այդ, լուրջ վնասվել է այն բնակարանը, որտեղ ապրում են թարգմանչական խմբի որոշ անդամներ։ Ուստի նրանց տարհանելու անհրաժեշտություն առաջացավ։ Տեղի եղբայրները անմիջապես հոգ տարան, որ տուժածներին ժամանակավոր կացարաններ տրամադրվեն։ Իսկ Թայվանի մասնաճյուղը օգնում է տրամադրելու անհրաժեշտ իրեր։

Մենք աղոթում ենք, որ մեր տուժած եղբայրներն ու քույրերը մտքի խաղաղություն ունենան այս դժվարին ժամանակներում, և որ այն եղբայրները, ում վստահված է նրանց հոգածությունը, «քամու դեմ եղող պատսպարանի պես» լինեն (Եսայիա 32։2

Մեդիա կոնտակտ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Թայվան: Չեն Յոնգդիան, +886-3-477-7999