Անցնել բովանդակությանը

Իհլոսբեկ Ռոզմետով

ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2021
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Եղբայր Իհլոսբեկ Ռոզմետովը երկրորդ անգամ է դատապարտվել որպես խղճի կալանավոր

Եղբայր Իհլոսբեկ Ռոզմետովը երկրորդ անգամ է դատապարտվել որպես խղճի կալանավոր

Դատավճռի հրապարակում

2021 թ. հունվարի 19-ին Թուրքմենստանում քաղաքացիական գործերով դատարանը մեղավոր է ճանաչել եղբայր Իհլոսբեկ Ռոզմետովին։ Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար նա երկու տարվա ազատազրկման է դատապարտվել և իր պատիժը կրելու է խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։ Սա երկրորդ անգամն է, որ եղբայրը դատապարտվում է չեզոքության համար։

Տվյալներ

Իհլոսբեկ Ռոզմետով

  • Ծնվել է 1997 թ. (Անդալիբ)

  • Կենսագրություն։ Ընտանիքում երեք երեխա են։ Ընտանիքին աջակցելու նպատակով 10 տարեկանից սկսել է աշխատել դասերից հետո։ Նա սիրում է սպորտով զբաղվել, գրքեր ընթերցել և երաժշտություն լսել։ Եղբայր Ռոզմետովի մայրը սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել 2010 թ.-ին, իսկ նա՝ մեկ տարի անց։

Դատական գործի պատմություն

2018 թ. հուլիսի 11-ին Իհլոսբեկ Ռոզմետովը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման «Սեյդի» ուղղիչ-աշխատանքային գաղութում։ Պատժաժամկետի ավարտից հետո նա ազատ արձակվեց։ Ըստ Թուրքմենստանի օրենսդրության՝ համոզմունքի հիմնավորմամբ հնարավոր է 2-րդ անգամ դատապարտվել։

2020 թ. նոյեմբերի 25-ին Իհլոսբեկին նորից զորակոչեցին։ Նա հարգալից կերպով բացատրեց իր քրիստոնեական համոզմունքները, սակայն նրա դեմ քրեական գործ հարուցվեց։ Նախկինում նույն մեղադրանքով դատապարտված լինելու պատճառով այս անգամ նա ավելի երկար ժամկետով ազատազրկվեց։

Իհլոսբեկն ասում է, որ առաջին անգամ կալանավայրում լինելը «շատ դժվար» էր։ Նրան օգնել են աստվածաշնչյան այն համարները, որոնք նա կարդացել և մտապահել էր նախքան կալանավայր տեղափոխվելը։ Նրա համար հատկապես քաջալերական են եղել Փիլիպպեցիներ 4:6, 7 համարները։ Դրանք նրան հիշեցրել են, որ ոչ մի բանի մասին չմտահոգվի, աղոթի «Աստծու խաղաղության» համար և հանգիստ մնա դժվար պահերին։ «Այդ փորձությունների ժամանակ անընդհատ աղոթում էի Աստծուն և զգում էի, որ նա իմ կողքին է»,— ասում է Իհլոսբեկը։

Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի զորացնել Իհլոսբեկին և բոլոր նրանց, ովքեր իրեն են ապավինում (Եսայիա 40:29–31):