Անցնել բովանդակությանը

Նազար Ալիև

ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2021
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Եղբայր Նազար Ալիևը չեզոքության համար մեկ տարով ազատազրկվել է

Եղբայր Նազար Ալիևը չեզոքության համար մեկ տարով ազատազրկվել է

Դատավճռի հրապարակում

2021 թ. հունվարի 10-ին Թուրքմենստանում դատարանը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար մեղավոր է ճանաչել Նազար Ալիևին և դատապարտել մեկ տարվա ազատազրկման։

Տվյալներ

Նազար Ալիև

  • Ծնվել է 2000 թ. (Լեբապի նահանգ)

  • Կենսագրություն։ Ընտանիքում 3 երեխա են։ Իրենց մոր հետ ապրում են Թուրքմենաբադում։ Նազարը սիրում է վոլեյբոլ և ֆուտբոլ խաղալ։ Իր ընտանիքին աջակցելու համար աշխատում է որպես վարսավիր։ Բժիշկները նրա մոտ սրտի երկու հիվանդություն են ախտորոշել։

    Աստվածաշնչյան սկզբունքները նրան մայրն է սովորեցրել։ Մկրտվել է 2015 թ.-ին՝ 14 տարեկանում։ Մարդիկ նրան ճանաչում են որպես ուրախ, առատաձեռն և խոնարհ երիտասարդ։ Նրա ընտանիքը աջակցում է իրեն չեզոքության հարցում։

Դատական գործի պատմություն

2020 թ. մայիսի 16-ին Նազար Ալիևին զինկոմիսարիատ կանչեցին։ Նրան ստիպեցին զինվորական համազգեստ հագնել, սակայն նա հրաժարվեց։ Մայիսի 28-ին Նազարը ևս մեկ անգամ գնաց զինկոմիսարիատ և իր դիրքորոշումն արտահայտեց։ Հաջորդ ամիս նա նամակ գրեց տարածքային զինկոմիսարիատ, որպեսզի գրավոր կերպով հայտնի իր կրոնական համոզմունքների մասին։

2021 թ. հունվարի 4-ին Նազարն ու իր մայրը գնացին Խոջամբազ շրջանի դատախազություն։ Նազարը բացատրեց, թե ինչու է հրաժարվում զինծառայությունից և խնդրեց դրա փոխարեն այլընտրանքային ծառայություն կատարել։ Սակայն, չնայած նրա ջանքերին, քննիչն ասաց, որ Նազարի դեմ գործ է հարուցվելու։

Նազարը, որն այժմ 20 տարեկան է, ասում է. «Երբ այդպիսի իրավիճակներում Եհովային ես ապավինում, նա ներքին խաղաղություն է տալիս. Եհովայի օգնությամբ կարողանում ես հանգիստ խոսել»։

Այնուհետև հավելում է. «Երբ հետ եմ նայում և հիշում իմ կյանքում տեղի ունեցած դեպքերը, հասկանում եմ, որ Եհովան միշտ աջակցել է ինձ։ Դա ինձ հավաստիացնում է, որ նա ապագայում էլ կշարունակի ինձ օգնել»։

Թուրքմենստանում այլընտրանքային ծառայության մասին օրենք չկա։ Հետևաբար այն բոլոր եղբայրներին, որոնք համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությունից, սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։ Այս պահին 15 եղբայրներ իրենց չեզոքության համար գտնվում են բանտում։

Մենք գիտենք, որ Եհովան կշարունակի «նվիրվածությամբ վարվել» Նազարի և Թուրքմենստանի մեր մյուս եղբայրների հետ (Սաղմոս 18:25