Անցնել բովանդակությանը

Ռուսլան Արտիկմիրադովը

ՀՈՒՆՎԱՐԻ 11, 2021
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Եղբայր Ռուսլան Արտիկմիրադովին երկրորդ անգամ է ազատազրկում սպառնում

Եղբայր Ռուսլան Արտիկմիրադովին երկրորդ անգամ է ազատազրկում սպառնում

Դատավճռի հրապարակում

Թուրքմենստանում զինվորական գործերով դատարանը շուտով a կհրապարակի եղբայր Ռուսլան Արտիկմիրադովի գործով դատավճիռը։ Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար նրան սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։ 2020 թ. դեկտեմբերի 15-ից նա կալանավորված է։ Հնարավոր է, որ նա երկրորդ անգամ ազատազրկվի իր չեզոքության համար։

Տվյալներ

Ռուսլան Արտիկմիրադով

  • Ծնվել է 2000 թ. (գյուղ Ալպան Գենգեշլիկ)

  • Կենսագրություն: Մեծացել է գյուղական միջավայրում։ Աշխատել է ավտոմեքենաների արհեստանոցում։ Դպրոցում լավ է սովորել։ Սիրում է ֆուտբոլ խաղալ։

    Աստվածաշնչյան սկզբունքներով ապրել նրան սովորեցրել է մայրը։ Եհովայի վկաների միասնությունը և միմյանց հանդեպ սերը շատ է տպավորել նրան։ Դա նպաստեց, որ 2015 թ.-ին՝ 15 տարեկան հասակում, Ռուսլանը մկրտվի։ Եհովա Աստծու հանդեպ սերը մղեց նրան հրաժարվել զինվորական ծառայությունից։

Դատական գործի պատմություն

2018 թ. օգոստոսի 13-ին, երբ Ռուսլանը 18 տարեկան էր, զինվորական ծառայությունից հրաժարվելու համար դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։ 2019 թ. օգոստոսի 12-ին՝ իր պատիժը ամբողջությամբ կրելուց հետո նա ազատ արձակվեց։

Թուրքմենստանի օրենքների համաձայն՝ զինվորական ծառայությունից հրաժարվող անձը կարող է երկու անգամ դատապարտվել ազատազրկման։ Այդ իսկ պատճառով 2020 թ. նոյեմբերին Ռուսլանը նորից զորակոչվեց։

Այս անգամ ևս Ռուսլանը հրաժարվեց զինվորական ծառայությունից՝ լիովին գիտակցելով, որ կարող է երկրորդ անգամ ազատազրկվել։ 2020 թ. դեկտեմբերի 15-ին նա ձերբակալվեց և նախնական կալանքի վերցվեց։

Ռուսլանը վճռել է հավատարիմ մնալ Եհովային։ Իր առաջին դատավարության մասին նա ասում է. «Թեև գիտեի, որ ինձ լուրջ դատավարություն է սպասում, և որ հնարավոր է՝ բախվեմ անարդարության, բայց չէի վախենում։ Ես իմ ուրախությունը և Եհովայի հետ փոխհարաբերությունը ոչ մի բանի հետ չեմ փոխի»։

Կալանավայրում գտնվելը հեշտ չի եղել Ռուսլանի համար։ Պայմանները ահավոր էին, նրան հաճախ վատ էին վերաբերվում։ Սակայն նա միշտ զգում էր Եհովայի օգնությունը։ Ռուսլանն ասում է. «Կալանավայրում ես միշտ տեսել եմ Եհովայի ձեռքը։ Օրինակ՝ մի անգամ, երբ ինձ ծեծում էին, առաջին հարվածից հետո սկսեցի ցավ չզգալ»։ Բացի այդ՝ տեղի հավատակիցների աջակցությունը ոչ միայն զորացրեց Ռուսլանին, այլև մեծ վկայություն եղավ ուրիշների համար։

Թեև Ռուսլանին սպառնում է ևս մեկ ազատազրկում, բայց նա ամուր է մնում։ Նա ասում է. «Ես վստահ եմ, որ Եհովան կվարձատրի ինձ.... Եթե ունես ամուր հույս, կունենաս անվերջ ուրախություն, եթե ունես ուրախություն, կունենաս ուժ և տոկունություն։ Իսկ ուժեղ մարդուն հնարավոր չէ կոտրել»։

Մենք շատ ուրախ ենք, որ ունենք Ռուսլանի պես խիզախ եղբայրներ, որոնց օրինակները փաստում են, որ Եհովան կօգնի մեզ քաջությամբ և ուրախությամբ դիմագրավել ցանկացած փորձություն։ Մենք նաև համոզված ենք, որ Թագավորության հանդեպ նրանց նվիրվածությունը կվարձատրվի (Եբրայեցիներ 11։6

a Վճռի հրապարակման օրը դեռևս անհայտ է։