Անցնել բովանդակությանը

Եղբայր Միրատ Օրազգելդիև

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 2020
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Թուրքմենստանում Միրատ Օրազգելդիևին բանտարկել են զինծառայությունից հրաժարվելու համար

Թուրքմենստանում Միրատ Օրազգելդիևին բանտարկել են զինծառայությունից հրաժարվելու համար

Դատավճռի հրապարակում

2020 թ. սեպտեմբերի 3-ին Մարիի մարզի Վելիկբազար քաղաքի շրջանային դատարանը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար եղբայր Միրատ Օրազգելդիևին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման։ Նա կբողոքարկի այդ որոշումը։

Տվյալներ

Միրատ Օրազգելդիև

  • Ծնվել է՝ 2002 թ. (Մարի քաղաք)

  • Կենսագրություն: Ընտանիքին օգնելու նպատակով աշխատել է որպես մատուցող։ Եհովա Աստծու մասին նրան սովորեցրել է մայրը։ Սիրում է սպորտով զբաղվել և երգեր գրել։

Դատական գործի պատմություն

2020 թ. հունիսին՝ եղբայր Օրազգելդիևի 18 տարին լրանալուց մեկ ամիս հետո, նրան կանչեցին զինկոմիսարիատ։ Եղբայր Օրազգելդիևը բացատրեց, թե ինչու է հրաժարվում զինվորական ծառայությունից, և առաջարկեց փոխարենը կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։

2020 թ. հուլիսի 1-ին երեք զինվորականներ եկան եղբայր Օրազգելդիևի տուն, որ նրան իրենց հետ տանեն, սակայն նա հրաժարվեց գնալ։ Նույն օրը՝ ավելի ուշ, եղբայրը բուժզննում անցավ, և բժիշկն ասաց, որ նա պիտանի է զինվորական ծառայություն կատարելու համար։

2020 թ. հուլիսի 14-ին դատախազությունը եղբայր Օրազգելդիևին կանչեց հարցաքննության։ Հաջորդ ամիս նրա դեմ մեղադրանք առաջադրվեց, և նշանակվեց դատական նիստի օրը։

Մենք աղոթում ենք, որ Եհովան եղբայր Օրազգելդիևին, ինչպես նաև ազատազրկված մյուս տասը եղբայրներին շարունակի ուժ և համարձակություն տալ (Սաղմոս 31։24