Անցնել բովանդակությանը

Եղբայր Սերդար Դովլետովը (2019 թ. հունիս)

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 2019
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Թուրքմենստանում եղբայր Դովլետովը խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

Թուրքմենստանում եղբայր Դովլետովը խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

2019 թ. նոյեմբերի 12-ին Թուրքմենստանի դատարաններից մեկը մեղավոր ճանաչեց 26-ամյա եղբայր Սերդար Դովլետովին և դատապարտեց երեք տարվա ազատազրկման։ Եղբայր Դովլետովն այդ երկրում այն տասը եղբայրներից մեկն է, ովքեր ազատազրկված են խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Նրանցից յոթը դատապարտվել են 2019 թ.-ին, իսկ երեքը՝ 2018 թ.-ին։ Նրանց ազատազրկման ժամկետը մեկից չորս տարի է։

Եղբայր Դովլետովը Թուրքմենստանի հարավ-արևելքում գտնվող Մարի մարզի Բայրամ Ալի քաղաքից է։ Նրա կինը՝ Սուրյան, և մայրը՝ Սոնյան, նույնպես Եհովայի վկա են։

Եղբոր գործով դատավարությունը սկսվեց 2019 թ. նոյեմբերի 11-ին։ Նա դատարանին ասաց, որ իր անձնական կրոնական համոզմունքների պատճառով իր խիղճը թույլ չի տալիս զինծառայություն կատարել։ Բացի այդ, երեք բժիշկներ, երդում տալով, ցուցմունք տվեցին այն մասին, որ եղբայր Դովլետովը տասներկումատնյա աղիքի խոց ունի, ինչը օրինական հիմք է զինծառայությունից ազատվելու համար։

Անտեսելով ներկայացված փաստերը՝ դատավորը եղբայր Դովլետովին մեղավոր ճանաչեց զորակոչից «նենգաբար» խուսափելու համար և կալանքի տակ վերցրեց։ Շուտով նա կմիանա մնացած ինը եղբայրներին, ովքեր դաժան պայմաններ ունեցող «Սեյդի» կալանավայրում են (գտնվում է Լեբաբի մարզում եղող անապատում)։ Եղբայր Դովլետովը կբողոքարկի այդ որոշումը։

Քանի դեռ Թուրքմենստանում մեր եղբայրները անարդարության են բախվում, մենք աղոթում ենք նրանց համար՝ լիովին վստահելով Եհովայի այն խոստմանը, որ նա կօրհնի նրանց իրենց անարատությունը պահելու քաջ դիրքորոշման համար (Սաղմոս 37։18, 24