Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 2020
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Թուրքմենստանում եղբայր Պետրոսովը մեկ տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել

Թուրքմենստանում եղբայր Պետրոսովը մեկ տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել

Դավիթ Պետրոսովը 19 տարեկան է և ապրում է Թուրքմենստանում։ Չնայած իր տարիքին՝ նա արդեն հավատի լուրջ փորձություն է դիմագրավել. Դավիթը մեկ տարով ազատազրկվել է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Եղբայր Պետրոսովը բանտից դուրս է եկել 2020 թ. սեպտեմբերի 30-ին։

Նա ասում է. «Բանտում օրեր էին լինում, երբ մեղմ ասած, այդքան էլ ուրախ չէի լինում։ Սակայն Եհովան մխիթարում էր ինձ իր Խոսքի միջոցով։ Այն բանի գիտակցումը, որ Եհովան հասկանում էր իմ զգացմունքները և պատրաստ էր մխիթարելու ինձ, մղում էր, որ աղոթեի նրան։ Տարբեր իրավիճակներում աստվածաշնչյան տարբեր համարներ էին օգնում ինձ։ Բայց ամենաշատը Փիլիպպեցիներ 4։13-ն էի հիշում»։

Դավիթը ծնվել է Թուրքմենստանի մայրաքաղաքում՝ Աշխաբադում։ Փոքր տարիքից սովորել է կիթառ նվագել, սիրում է երգեր գրել, ֆուտբոլ խաղալ, արշավների գնալ և լողալ։

Նա Աստվածաշունչ է ուսումնասիրել իր Վկա դասընկերներից մեկի հետ և 2019 թ.-ին մկրտվել է։ Թեև Պետրոսովի ընտանիքի անդամներից ոչ ոք Եհովայի վկա չէ, սակայն նրանք հարգում են նրա հավատալիքները և Աստծու հանդեպ ունեցած հավատը։

Մկրտությունից կարճ ժամանակ անց զինվորական ծառայությունից հրաժարվելու համար Դավիթը դատարանի առաջ կանգնեց։ Թուրքմենստանում այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք չկա, ուստի նա դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։

Այդ մեկ տարվա ընթացքում Եհովան շատ է աջակցել նրան։ Դավիթն ասում է. «Երբ բանտում էի, մայրս փոխանցում էր այն բոլոր մարդկանց ողջույնի խոսքերը, որոնք չէին կարող ինձ այցելել։ Մայրս ասում էր, որ իմ հավատակիցները շարունակ աղոթում ինձ համար։ Այդ փաստն ինձ շատ էր ուրախացնում»։

Թուրքմենստանի օրենսդրության համաձայն՝ հնարավոր է, որ Դավիթը նորից զորակոչվի։ Այդ դեպքում նա հավանաբար երկրորդ անգամ մեղավոր կճանաչվի և ավելի երկար ժամկետով կազատազրկվի։

Եղբայր Պետրոսովը ասում է. «Ոչ ոքի էլ հաճելի չէ նորից բանտում հայտնվելը, բայց ես չեմ վախենում։ Եհովայի հանդեպ հավատը, իմ հավատակիցները և Թագավորության երգերը ինձ քաջությամբ ու վստահությամբ են լցնում»։

Մենք համոզված ենք, որ Եհովան կշարունակի եղբայր Պետրոսովին անհրաժեշտ քաջություն ու հավատ տալ։ Մենք աղոթում ենք Թուրքմենստանում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար ազատազրկված մեր եղբայրների համար։ Գիտենք նաև, որ Եհովան սիրում, հիշում ու աջակցում է նրանց (Սաղմոս 69։33