Անցնել բովանդակությանը

Եղբայր Վենիամին Գենջիև

ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2021
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Չեզոքության համար եղբայր Գենջիևը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

Չեզոքության համար եղբայր Գենջիևը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

Դատավճռի հրապարակում

2021 թ. հունվարի 19-ին Թուրքմենստանում դատարանը եղբայր Վենիամին Գենջիևին համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտեց երկու տարվա ազատազրկման։

Տվյալներ

Վենիամին Գենջիև

  • Ծնվել է 2000 թ. (Սեյդի)

  • Կենսագրություն։ Մեծացել է Եհովայի վկաների ընտանիքում։ 15 տարեկանում քարոզիչ է դարձել, իսկ 19 տարեկանում մկրտվել է։ Նա հանգիստ բնավորություն ունի և շատ շփվող է։

    Մասնագիտությամբ ավտոմեխանիկ է։ Սիրում է կիթառ նվագել։ Նրա դասընկերները ծաղրել են իրեն հավատալիքների համար, ու նա սովորել է պաշտպանել իր համոզմունքները։

Դատական գործի պատմություն

2018 թ. հուլիսին Վենիամինը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։ 2019 թ. հունիսի 25-ին նա ազատ արձակվեց։

2020 թ. դեկտեմբերի 25-ին նրան կանչեցին Դյանև մարզի դատախազություն։ Այնտեղ պահանջեցին գրավոր բացատրություն տալ, թե ինչու է հրաժարվում զինծառայությունից։ 2020 թ. դեկտեմբերի 30-ին դատախազությունից նրան տեղեկացրին, որ իր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել։ Վենիամինից վերցրին նրա անձնագիրը։

Հիշելով իր առաջին ազատազրկումը՝ Վենիամինն ասում է. «Ես զգում էի Եհովայի աջակցությունը։ Դրանից ինձ ավելի ուժեղ էի զգում, իսկ հավատս ամրանում էր։ Ես աղոթում էի Եհովային ու բարի լուրի մասին պատմում մյուս կալանավորներին։ Դա էլ էր օգնում, որ հաղթահարեմ վհատության զգացումը։

Երբ կալանավայրում էի, ծնողներս ողջույններ էին փոխանցում այն մարդկանցից, որոնք չէին կարող այցելել ինձ։ Դա օգնեց, որ մինչև վերջ դիմանամ»։

Վենիամինի համար հատկապես քաջալերական է եղել Եսայիա 54:17-ը։ Այնտեղ ասվում է. «Քո դեմ շինված ոչ մի զենք հաջողություն չի ունենա»։ Աստվածաշնչյան նման համարներն ու աղոթքները կօգնեն, որ նա իր հավատի այս փորձությունն էլ դիմագրավի։