Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2021
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Ռուսլան Արտիկմիրադովը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

Ռուսլան Արտիկմիրադովը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

2021 թ. հունվարի 11-ին Թուրքմենստանում զինվորական գործերով դատարանը մեղավոր է ճանաչել եղբայր Ռուսլան Արտիկմիրադովին և նրան դատապարտել 2 տարվա ազատազրկման։ Սա երկրորդ անգամն է, որ նա դատապարտվում է իր չեզոքության համար։

Վճռի հրապարակումից հետո Ռուսլանը լավ տրամադրություն ուներ և ժպտում էր։ Երբ նրան նիստերի դահլիճից տանում էին, նա մեջբերեց Հիսուսի խոսքերը, որոնք արձանագրված են Մատթեոս 24:13-ում. «Բայց ով որ մինչև վերջ համբերի, նա՛ կփրկվի»։

Թուրքմենստանի երիտասարդ եղբայրների հավատը շատ է քաջալերում մեզ։ Նրանք հետևում են մեր Առաջնորդի՝ Հիսուսի օրինակին, ով մինչև վերջ տոկաց «իր առաջ դրված ուրախության համար» (Եբրայեցիներ 12:2