ՄԱՐՏԻ 20, 2019
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
Բահրամ Հեմդեմովը ազատ է արձակվել
2019 թ. փետրվարի 13-ին Թուրքմենստանի «Սեյդի» կալանավայրում (LB-E/12) չորս տարի բանտարկված լինելուց հետո ազատ արձակվեց 55-ամյա Բահրամ Հեմդեմովը։ Այժմ նա իր կնոջ՝ Գուլզիրայի և չորս երեխաների հետ է։ Պրն Հեմդեմովը ձերբակալվել էր 2015 թ. մարտի 14-ին Թուրքմենաբադի արվարձաններից մեկում գտնվող իր տանը կրոնական հանդիպում անցկացնելու համար և 2015 թ. մայիսի 19-ին Լեբաբի մարզային դատարանի որոշմամբ՝ դատապարտվել էր ազատազրկման։ Թուրքմենստանի կառավարությունը պրն Հեմդեմովի ազատազրկման ընթացքում տարեկան մոտ երեք անգամ համաներում է շնորհել կալանավորներին, սակայն ամեն անգամ անտեսել է նրան, չնայած այն հանգամանքին, որ ազատ արձակվածների թվում եղել են մարդասպաններ։ 2016 թ. օգոստոսի 15-ին պրն Հեմդեմովը գանգատ ներկայացրեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով (այսուհետ՝ CCPR), որի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել։ Թուրքմենստանում տասնմեկ Եհովայի վկա դեռևս ազատազրկման մեջ է գտնվում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար՝ չնայած CCPR-ի կայացրած տասը որոշումներին, որով կառավարությունը մեղավոր է ճանաչվել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող Վկա երիտասարդներին հետապնդելու և ազատազրկելու մեջ։