Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 2016
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Թուրքմենստանում ազատազրկված Վկաների նկատմամբ համաներում չկիրառվեց

Թուրքմենստանում ազատազրկված Վկաների նկատմամբ համաներում չկիրառվեց

2016թ. հոկտեմբերի 25-ին Թուրքմենստանի նախագահը համաներում շնորհեց ավելի քան 1500 բանտարկյալի։ Սակայն Սեյդիի LB-E/12 քրեակատարողական հիմնարկում բանտարկված երկու Եհովայի վկաների՝ Բահրամ Հեմդեմովի և Մանսուր Մաշարիպովի նկատմամբ համաներում չկիրառվեց։

Պրն Հեմդեմովը 2015թ. մարտից ազատազրկված է այն բանի համար, որ իր տանը՝ Թուրքմենաբադում, խաղաղ մթնոլորտում կրոնական հավաքույթ է անցկացրել։ Դատարանը նրան չորս տարվա ազատազրկման դատապարտեց ապօրինի կրոնական գործունեություն ծավալելու մեղադրանքով։ Պրն Մաշարիպովը, որին ձերբակալել էին 2016թ. հունիսին Աշխաբադում և կեղծ մեղադրանքներ առաջադրել, դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման։ Նրանց ընտանիքները և ողջ աշխարհում բնակվող Եհովայի վկաները հիասթափված են այն պատճառով, որ այս երկու տղամարդիկ ազատ չեն արձակվել, սակայն հույս ունեն, որ հաջորդ համաներման ժամանակ նրանց հարցը քննության կառնվի։