ՄԱՅԻՍԻ 16, 2017
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
Թուրքմենստանում ազատ են արձակել Մանսուր Մաշարիպովին
2017թ. մայիսի 12-ին Թուրքմենստանի իշխանությունները ազատ արձակեցին Մանսուր Մաշարիպովին։ Նա ուրախ է, որ կալանավայրում մոտ մեկ տարի անցկացնելուց հետո կրկին իր ընտանիքի հետ է։
Ավելի վաղ պրն Մաշարիպովը խղճի հիմնավորմամբ հրաժարվել էր զինծառայությունից։ 2004թ. մայիսին Դաշողուզի դատարանը նրան դատապարտել էր 18 ամսվա ազատազրկման «Սեյդի» տխրահռչակ կալանավայրում, որտեղ բռնություն է տիրում, զրկանքներ կան, և տարածված են հիվանդություններ։ Նա առողջական խնդիրներ ձեռք բերեց, թեև ժամանակից շուտ ազատ էր արձակվել 2005թ. մայիսին կիրառված հատուկ համաներման արդյունքում։ 2014թ. հուլիսին ոստիկանությունը ներխուժեց նրա տուն, խուզարկեց այն և առգրավվեց նրա կրոնական գրականությունը։ Պրն Մաշարիպովին ձերբակալության ընթացքում բազմիցս ծեծի, խոշտանգումների և սպառնալիքների ենթարկվելուց հետո ոստիկանները նրան տեղափոխեցին թմրամոլների վերականգնողական կենտրոն, բայց ոչ թե այն նպատակով, որ նա ապաքինվի, այլ նրան դեղեր ներարկելու նպատակով։ Այդ ներարկումների արդյունքում պրն Մաշարիպովը հիվանդացավ ու կաթվածահար եղավ։ Վախենալով իր կյանքի համար՝ նա կարողացավ փախուստի դիմել և թաքնված մնաց մինչև 2016թ. հունիսի 30-ին կալանավորվելը։
Եհովայի վկաները ուրախ են, որ պրն Մաշարիպովն ազատ է արձակվել։ Սակայն իրենց մտահոգությունն են հայտնում Վկաների՝ կրոնի ազատության իրավունքի իրականացումը կանխելու նպատակով Թուրքմենստանի կողմից ձեռնարկվող կտրուկ միջոցների վերաբերյալ։ Եհովայի վկաները շարունակում են քայլեր ձեռնարկել Բահրամ Հեմդեմովին ազատ արձակելու ուղղությամբ։ Արդեն երրորդ տարին է, ինչ նա ազատազրկված է «Սեյդի» կալանավայրում՝ իր տանը մի խումբ Վկաների հետ կրոնական խաղաղ արարողություն անցկացնելու համար։