Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 2016
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Աշխաբադի իշխանությունները կեղծ մեղադրանքներով ազատազրկում են Մանսուր Մաշարիպովին

Աշխաբադի իշխանությունները կեղծ մեղադրանքներով ազատազրկում են Մանսուր Մաշարիպովին

2016թ. հունիսի 30-ին իրավապահ մարմինները ձերբակալեցին Մանսուր Մաշարիպովին Աշխաբադի (Թուրքմենստան) զբոսայգիներից մեկում։ Ոստիկանությունը հետևել էր նրան 2014թ. ամռանից սկսած՝ որպես Եհովայի վկա կրոնական գործունեություն ծավալելու համար։ Պրն. Մաշարիպովը, որը 32 տարեկան է, մեղադրվում է ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու մեջ, թեև ոստիկաններն են նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրել։ Խաղաղ կրոնական գործունեության համար պրն. Մաշարիպովի հանդեպ նախկինում արդեն դրսևորել են նվաստացուցիչ վերաբերմունք, անգամ կտտանքների են ենթարկել։ 2016թ. օգոստոսի 18-ին Թուրքմենստանի դատարանը նրան դատապարտեց մեկ տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Պրն. Մաշարիպովը բողոքարկել է դատավճիռը։