Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2016
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Մեկ տարի անարդարացիորեն կալանավորված Թուրքմենստանում

Մեկ տարի անարդարացիորեն կալանավորված Թուրքմենստանում

Այս տարվա մարտին կլրանա մեկ տարի, որ իշխանությունները ազատազրկել են Բահրամ Հեմդեմովին իր տանը՝ Թուրքմենաբադում (Թուրքմենստան), խաղաղ մթնոլորտում կրոնական հանդիպումներ անցկացնելու համար։ 2015թ. մարտի 14-ին ոստիկանությունը ներխուժեց նրա տուն և նախնական կալանքի վերցրեց։ Դրանից հետո նրան դաժան ծեծի ենթարկեցին, դատապարտեցին չորս տարվա ազատազրկման և ուղարկեցին Սեյդիի ուղղիչ աշխատանքային հիմնարկ։

Թուրքմենստանի Սահմանադրությունը երաշխավորում է «կրոնը դավանելու միանձնյա կամ այլոց հետ համատեղ դավանելու» իրավունքը և «համոզմունքի ազատությունը և այդ համոզմունքները անարգել արտահայտելու» իրավունքը։ Սակայն Բահրամը շարունակում է մնալ բանտում՝ դաժան պայմաններում, ընդամենը իր հավատը դավանելու համար։ Եհովայի վկաները կոչ են անում ազատ արձակել նրան։