ՄԱՅԻՍԻ 3, 2016
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
Թուրքմենաբադում ոստիկանները հարձակվում են Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն նշելու համար հավաքվածների վրա
2016թ. մարտի 23-ին Թուրքմենաբադում (Թուրքմենստան) ոստիկանները փորձեցին ընդհատել Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն, որը անցկացվում է ամեն տարի։ Այդ հանդիպմանը ներկա էր 20 Եհովայի վկա, որոնք հավաքվել էին մասնավոր բնակարանում։ Չկարողանալով ներս մտնել՝ ոստիկանները դրսում մնացին։ Ներկաներից ոչ ոք չհամարձակվեց հեռանալ բնակարանից, և բոլորը գիշերեցին այնտեղ։
Հաջորդ օրը չորս ոստիկաններ պատշգամբով ներխուժեցին բնակարան։ Նրանք հարձակվեցին մի քանի Վկայի վրա, և նրանց ագրեսիվ վերաբերմունքի հետևանքով կարիք առաջացավ մի հղի կնոջ հոսպիտալացնել։ Ոստիկանները բոլոր ներկաներին տարան ոստիկանություն, որտեղ երկու տղամարդ Վկայի ծեծի ենթարկեցին։ Մարտի 25-ին բոլոր ձերբակալվածներին ազատ արձակեցին, բացի մի տղամարդուց. նրան կալանավորեցին 15 օրով։ Ապրիլի 19-ին իշխանությունները յոթ Վկայի տուգանեցին՝ յուրաքանչյուրին մոտ 143 ԱՄՆ դոլարով, թեև նրանցից ոչ ոք դատարանի կողմից որոշում չէր ստացել։