Անցնել բովանդակությանը

Եղբայր Ջեֆրի Ջեքսոնը հայտարարում է բատակ տոբա լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2020
ԻՆԴՈՆԵԶԻԱ

Եհովայի վկաները լույս են ընծայել «Նոր աշխարհ թարգմանությունը» ինդոնեզյան չորս բնիկ լեզուներով

Եհովայի վկաները լույս են ընծայել «Նոր աշխարհ թարգմանությունը» ինդոնեզյան չորս բնիկ լեզուներով

2020 թ. նոյեմբերի 28-ին «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» ամբողջական տարբերակը էլեկտրոնային ձևաչափով լույս ընծայվեց ինդոնեզյան չորս բնիկ լեզուներով. դրանք են՝ բատակ կարո, բատակ տոբա, ճավայերեն և նիաս։ Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ջեքսոնը լույսընծայման մասին հայտարարեց նախապես ձայնագրված ելույթում, որը դիտեցին Ինդոնեզիայի բոլոր ժողովները։ Ծրագիրն ունկնդրեց մոտ 41 265 մարդ։ Բացի այդ՝ եղբայր Ջեքսոնը հայտարարեց, որ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» ավելի ուշ էլեկտրոնային ձևաչափով լույս կտեսնի սունդա լեզվով։

Աստվածաշնչի այս թարգմանությունները լույս տեսան թարգմանիչների անխոնջ ջանքերի շնորհիվ, որոնք այս նախագծի վրա աշխատել էին ավելի քան երեքուկես տարի։ Ինդոնեզյան այս չորս լեզուներից մեկով խոսում է ավելի քան 100 մլն մարդ։ Ավելի քան 2 600 քարոզիչներ էլ այս լեզուներով ժողովներ են անցկացնում և քարոզում են։

Աստվածաշնչի նախկին թարգմանությունների լեզուն և հնացած ուղղագրությունը մեծ մասամբ անծանոթ են այսօրվա ընթերցողներին։ Թարգմանիչներից մեկը հետևյալն ասաց. «Ժամանակակից լեզվով այս թարգմանությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Եհովա Աստված ցանկանում է՝ իր Խոսքը լինի դյուրըմբռնելի և մարդկանց սրտին հասնող լեզվով»։

Ինդոնեզիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Դանիել Պուրնոմոն այսպես արտահայտեց իր զգացմունքները. «Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, իսկ COVID-19 համավարակը էլ ավելի է դժվարացրել մեր կյանքը։ Մեր քույրերն ու եղբայրները մեծապես գնահատում են այս հոգևոր նվերը, որը տրվեց ճիշտ ժամանակին»։

Մենք երախտապարտ ենք Եհովային, որ նա իր Խոսքը՝ այս անգին նվերը, հասանելի դարձրեց ավելի շատ մարդկանց։ Հուսով ենք, որ շատ շատերը, ովքեր խոսում են այս լեզուներով, օգուտներ կքաղեն Աստվածաշնչի սովորեցրած ճշմարտություններից (Հակոբոս 1։17