Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 6, 2022
ԻՆԴՈՆԵԶԻԱ

Ինդոնեզական ժեստերի լեզվով լույս են տեսել Մատթեոսի և Մարկոսի Ավետարանները

Ինդոնեզական ժեստերի լեզվով լույս են տեսել Մատթեոսի և Մարկոսի Ավետարանները

2022 թ. մայիսի 29-ին Ինդոնեզիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Դանիել Պուրնոմոն հայտարարեց ժեստերի լեզվով Մատթեոս և Մարկոս Ավետարանների լույսընծայման մասին։ Թվային տարբերակով աստվածաշնչյան գրքերը հասանելի դարձան նախապես տեսագրված ծրագրի հեռարձակման ընթացքում, որը դիտեց 2 127 հոգի։

Ինդոնեզական ժեստերի լեզվի թարգմանչական գրասենյակը գտնվում է Ջակարտայում

Ինդոնեզիայում ժեստերի լեզվով առաջին ժողովն անցկացվել է 2007 թ. սեպտեմբերի 14-ին Սումատրայի Ջամբի քաղաքում։ Հետո՝ 2011 թ.-ին, Եհովայի վկաները իրենց երեք հրատարակությունները՝ «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը», «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» և «Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը», թարգմանեցին ինդոնեզական ժեստերի լեզվով։ 2011 թ.-ին կազմավորվեց ժեստերի լեզվի շրջանը, որը ընդգրկում էր մոտ 3 000 կմ (1 800 մղոն) տարածք։ 2015 թ.-ին ինդոնեզական ժեստերի լեզվի գնալով մեծացող դաշտի կարիքները հոգալու համար բացվեց թարգմանչական գրասենյակ: Այսօր Ինդոնեզիայում կան ժեստերի լեզվով գործող 12 ժողովներ, ինչպես նաև 28 խմբեր ու նախախմբեր։

Մատթեոսի և Մարկոսի Ավետարանները ժեստերի լեզվով թարգմանված աստվածաշնչյան առաջին գրքերն են։ Սրանց լույսընծայման մասին խոսելիս եղբայր Պուրնոմոն նշեց. «Սա հրաշալի թարգմանություն է։ Այն արժեքավոր է և լի էմոցիաներով, ինչն էլ կօգնի ավելի լավ պատկերացնել աստվածաշնչյան կերպարներին»։

Թարգմանիչներից մեկն էլ ասաց. «Այս թարգմանությունը օգնում է ավելին իմանալ Հիսուսի մասին, ասես նրա հետ անձամբ եմ խոսում»։

Աղոթում ենք, որ այս հրատարակությունը ինդոնեզական ժեստերի լեզվով հաղորդակցվողներին օգնի Աստծու Խոսքը շարունակ համարել «ճրագ՝ ոտքերի համար և լույս՝ ճանապարհի համար» (Սաղմոս 119։105