ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2019
ԻՆԴՈՆԵԶԻԱ
Ինդոնեզիայի դատարանը պաշտպանում է դպրոցականների կրոնական ազատությունը
2019 թ. օգոստոսի 8-ին Սամարինդայի վարչական դատարանը որոշում կայացրեց հօգուտ երեք երեխաների, ովքեր հեռացվել էին դպրոցից դրոշին պատիվ չտալու կամ ազգային հիմնը չերգելու պատճառով։ Դատարանը սահմանեց, որ երեխաները չպետք է հեռացվեին դպրոցից, և որ երեքն էլ պետք է վերադառնան դպրոց։ Այդ որոշումը հաստատում է, որ երեխաները չեն կարող պատժվել իրենց Վկա ծնողների կրոնական համոզմունքներով ապրելու համար, և սահմանում է, որ Ինդոնեզիայի օրենսդրությունը թույլ է տալիս ծնողներին կրոնական դաստիարակություն տալու իրենց երեխաներին։
Յոնատան, Յոսուա և Մարիա Տունբոնատները, որոնք 7, 10 և 12 տարեկան են, դպրոցից հեռացվել էին 2018 թ. դեկտեմբերին։ Սակայն վարչական դատարանն ընդունեց, որ երեխաները, հայրենասիրական արարողություններին չմասնակցելով, չեն ոտնահարել Սահմանադրությունը կամ որևէ օրենք, և որ դա ազգային ավանդույթների կամ խորհրդանիշների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում չէ։
Մենք ուրախ ենք, որ դատարանը այնպիսի որոշում է կայացրել, որով հարգվում են այդ երեխաների՝ Աստվածաշնչի վրա հիմնված համոզմունքները, և որը թույլ է տալիս նրանց շարունակելու իրենց կրթությունը։ Հույս ունենք, որ այս որոշումն օգտակար կլինի նաև Ինդոնեզիայի այլ Վկա երեխաների համար, ովքեր նման դժվարությունների են բախվում դպրոցում։