Անցնել բովանդակությանը

Մեր եղբայրները վերանորոգում են Նենոսաբանների տունը Կուպանգում (Ինդոնեզիա)

ՀՈՒՆԻՍԻ 24, 2021
ԻՆԴՈՆԵԶԻԱ

Ինդոնեզիայում աղետից տուժածներին տրամադրած հումանիտար օգնությունը ամրացրեց եղբայրական սերը և լավ վկայություն դարձավ

Ինդոնեզիայում աղետից տուժածներին տրամադրած հումանիտար օգնությունը ամրացրեց եղբայրական սերը և լավ վկայություն դարձավ

2021 թ. ապրիլին «Սերոյա» ցիկլոնը մեծ ավերածություններ առաջացրեց Ինդոնեզիայում։ Եղբայրների ջանքերի արդյունքում ոչ միայն վերակառուցվեցին մեր հավատակիցների տները, այլև ամրացավ նրանց միջև տիրող սերը, և ուրիշներն էլ մղվեցին գովաբանելու Եհովային։

Քույր Էլա Լուջիպաուն միայնակ մայր է։ Աղետից տուժածներին օգնելու կոմիտեի (ԱՏՕԿ) նախաձեռնությամբ վերանորոգել էին նաև նրա տունը։ Նա ասում է. «Թեև ես մենակ եմ մեծացնում երեխաներիս, սակայն հավատակիցներիս շարունակական աջակցության շնորհիվ իրականում երբեք ինձ մենակ չեմ զգացել»։ Իսկ քույր Յուլիանա Բաունսեյլն էլ ասում է. «Երբ եղբայրներն աղետից հետո միանգամից օգնության հասան, ավելի համոզվեցի, որ Եհովան հոգ է տանում իմ մասին»։

Դիքի Թոմը, որը աղետից տուժածներին օգնելու կոմիտեի անդամ է, ասում է. «Այնքան ուրախալի է, որ Եհովան նեղության պահին օգնության է հասնում եղբայրներին ու քույրերին։ Շատ էինք հուզվել՝ նրանց երախտագիտությունը տեսնելով։ Մեր հավատն ավելի զորացավ, երբ տեսանք, թե որքան են ապավինում Եհովային՝ իմանալով, որ նա կպաշտպանի ու կօգնի»։

Միայն մեր հավատակիցները չէ, որ տպավորվել էին այս սիրառատ օգնությունից։ Եղբայր Մարսել Բանունեկը և նրա ընտանիքը այնպիսի տարածքում են ապրում, որտեղ ցեղային բաժանումներ կան։ Նրանց հարևանները դեմ էին Եհովայի վկաներին։ Սակայն եղբայր Բանունեկը ասում է, որ երբ հարևանները տեսան, թե ինչպես են տարբեր ցեղերի պատկանող Վկաները հումանիտար օգնություն տրամադրում իրենց ընտանիքին, նրանցից մի քանիսն ասացին. «Փաստորեն այն, ինչ լսել էինք Եհովայի Վկաների մասին, սուտ է»։ Եղբայր Բանունեկն ավելացնում է. «Հարևաններին շատ էին տպավորել մեր սերն ու միասնությունը։ Մեր ազգականներն էլ տեսան Վկաների ցուցաբերած բարությունը։ Նրանք նույնիսկ սկսել են հարցեր տալ մեր հավատալիքների մասին։ Այնքան շնորհակալ ենք մեր ջերմ եղբայրության համար»։

Նենոսաբանները՝ իրենց վերանորոգված տան առջև

Այդ տարածքի պաշտոնյաներից մեկը՝ տիկին Յոսի Դուլի Օտուն, ասաց, որ ԱՏՕԿ-ը օրինակելի է իր գործունեության և COVID-19-ի անվտանգության ցուցումներին հետևելու առումով։ «Ինձ շատ է տպավորել, թե ինչեր եք արել ձեր ընկերների համար։ Դուք լավ կազմակերպված եք աղետներին դիմագրավելու և հումանիտար օգնություն հասցնելու համար։ Դուք զգոնություն ցուցաբերեցիք և միանգամից արձագանքեցիք»։

Աղետները կարող են վնասել գույքին, սակայն դրանք չեն կարող քանդել իսկական քրիստոնեական սիրո և միասնության կապերը։ Որքան են ջերմանում մեր սրտերը, երբ տեսնում ենք, թե «բարի գործերը» ինչպես են ամրացնում մեր միջև տիրող սերը և ուրիշներին մղում «փառք տալու» Եհովային (Մատթեոս 5։16