ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2020
ԻՆԴՈՆԵԶԻԱ
Հեղեղներ Ջակարտայում
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղացին հորդառատ անձրևներ։ Տեղումների քանակը հասավ 380 մմ-ի (15 դյույմ)։ Ջրհեղեղի հետևանքով մեր հավատակիցներին պատկանող մոտ 100 տուն հեղեղվեց։ Որոշ տներում ջրի բարձրությունը հասնում էր 1,5 մետրի (5 ֆուտ)։
Թեև մեր քույրերից և եղբայրներից ոչ ոք ջրհեղեղից չի մահացել կամ վիրավորվել, սակայն շատերը ստիպված են եղել ժամանակավորապես լքել իրենց տները, իսկ ոմանք էլ ստիպված են եղել մնալ իրենց տներում՝ փորձելով տան որևէ անկյունում ապահով վայր գտնել իրենց համար։ Այն շինությունները, որտեղ անցկացվում են ժողովի հանդիպումները, մասամբ են տուժել։ Տեղի երեցները անմիջապես օգնություն են կազմակերպել և իրենց հավատակիցներին տրամադրել առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ և ջուր։ Նաև աղետից տուժած տարածքներ են այցելել շրջանային վերակացուները, որպեսզի Աստծու Խոսքով մխիթարեն իրենց հավատակիցներին։ Աղետից տուժածների աջակցության երկու կոմիտե է կազմավորվել, որոնք կհաշվարկեն անհրաժեշտ օգնության չափը։
Ջրհեղեղները պատճառ չդարձան, որ մեր եղբայրները դադարեն իրենց հոգևոր գրաֆիկին հետևելուց՝ չնայած որոշ ընտանիքներ միջշաբաթյա հանդիպումներին ներկա լինելու համար ստիպված էին անցնել հեղեղված տարածքներով։ Ինդոնեզիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Դանիել Պուրնոմոն նշում է. «Թեև սա ամենասարսափելի ջրհեղեղն է, որ եղել է Ջակարտայում վերջին տարիներին, սակայն մեր հավատակիցներից ոչ ոք չի սասանվել, ընդհակառակը՝ դա մղել է նրանց օգնելու իրար և քրիստոնեական սեր դրսևորելու միմյանց հանդեպ»։
Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակին, երբ բնության ուժերը այլևս վնասներ չեն պատճառի (Մարկոս 4:39)։