Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 28, 2019
ԻՆԴՈՆԵԶԻԱ

Ջրհեղեղ Ինդոնեզիայում

Ջրհեղեղ Ինդոնեզիայում

2019 թ. մարտի 16-ին Ինդոնեզիայի արևելքում գտնվող Պապուա նահանգում տեղատարափներից առաջացած հեղեղումները 100-ից ավելի մարդու կյանք խլեցին և ավերեցին մի քանի տուն։

Ինդոնեզիայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ Սենտանի քաղաքում (Պապուա նահանգ) բնակվող մեր հավատակիցներից շատերը տուժել են այս տարերքի հետևանքով։ Ցավոք, մեր եղբայրներից մեկը զոհվել է, երբ հեղեղը քշել տարել է նրա տունը։ Վկա ընտանիքներին պատկանող ևս երեք տուն լրջորեն վնասվել է։ Ավելի քան 40 քարոզիչներ տարհանվել են, և նրանցից շատերը այժմ մնում են տեղի Վկաների տներում։ Մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքները կազմակերպելու նպատակով կազմավորվել է աղետից տուժածների աջակցության կոմիտե։ Մասնաճյուղի ներկայացուցիչները այդ տարածքում ծառայող շրջանային վերակացուի հետ այցելել են աղետի գոտի, որպեսզի Աստվածաշնչի միջոցով մխիթարեն տուժածներին, ինպչես նաև որոշեն, թե ինչ ծավալի օգնություն է անհրաժեշտ տրամադրել նրանց։

Մենք աղոթում ենք այս աղետից տուժած մեր բոլոր եղբայրների և քույրերի համար։ Անհամբերությամբ սպասում ենք մոտ ապագայում այն օրվան, երբ Եհովան «կկլանի մահը հավիտյան» և «կսրբի արտասուքը բոլորի երեսից» (Եսայիա 25։8