ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2021
ԻՆԴՈՆԵԶԻԱ
Սարսափելի ջրհեղեղ Ինդոնեզիայում
Վայրը
Հարավային Կալիմանտան, Հյուսիսային Սուլավեսի և Հյուսիսային Մալուկու
Աղետ
2021 թ. հունվարի կեսերին սարսափելի ջրհեղեղների և սողանքների պատճառով վնասվել են բազմաթիվ շինություններ, շատ մարդիկ էլ տարհանվել են։
Տուժած հավատակիցներ
Ավելի քան 90 քարոզիչներ ստիպված են եղել ժամանակավորապես տարհանվել։
Վնասներ
3 տուն թեթևակի վնասվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Տեղի ժողովների երեցները շատ արագ կազմակերպել են քարոզիչների տարհանման գործը։ Նրանք նաև ժամանակավոր կացարաններ են տրամադրել, ապահովել են սննդով և այլ անհրաժեշտ իրերով։
Տեղի քարոզիչները օգնում են վնասված տների վերանորոգման և մաքրման աշխատանքներում։
Շրջանային վերակացուները հոգևոր աջակցություն են տրամադրում և մխիթարում են քարոզիչներին։
Այս աշխատանքների ընթացքում բոլորը ձգտում են հետևել COVID-19 համավարակից պաշտպանվելու անվտանգության կանոններին։
Մենք երախտապարտ ենք Եհովային մեր հավատակիցների համար, որոնք «եղբայր են՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։