Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 2016
ԻՆԴՈՆԵԶԻԱ

Կործանարար երկրաշարժ՝ Ինդոնեզիայում

Կործանարար երկրաշարժ՝ Ինդոնեզիայում

Դեկտեմբերի 7-ին՝ չորեքշաբթի՝ վաղ առավոտյան, 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցեց Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսային ափը։ Զոհվեց ավելի քան 100 մարդ, և հարյուրավորներ վնասվածքներ ստացան։

Ջակարտայում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղը հայտնում է, որ կապ է հաստատել այդ տարածքում բնակվող բոլոր Վկաների հետ։ Նրանցից ոչ ոք չի զոհվել և վնասվածք չի ստացել։ Բացի այդ, Վկաներից ոչ մեկի տունը, ինչպես նաև ոչ մի երկրպագության վայր չեն վնասվել։

Տեղի Վկաները հատուկ ջանքեր են թափում, որ սփոփեն ու աջակցեն աղետից տուժածներին։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Ինդոնեզիա: Թոմ վան Լիմպուտեն, +62-813-4527-1974