ՕԳՈՍՏՈՍԻ 23, 2018
ԻՆԴՈՆԵԶԻԱ
Երկրաշարժեր Ինդոնեզիայի կղզիներից մեկում
Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին Լոմբոկ կղզում (Ինդոնեզիա) տեղի ունեցած երկրաշարժերի և հետցնցումների պատճառով զոհվել է առնվազն 436 մարդ, և մոտ 350 000 բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ 7,0 մագնիտուդ ուժգնությամբ մի երկրաշարժի հետևանքով շինություններ են հողին հավասարվել, և հարյուր միլիոնավոր դոլարների վնաս է պատճառվել։
Ջակարտայում գտնվող մեր մասնաճյուղի տեղեկացմամբ՝ մեր եղբայրներից ոչ ոք վնասվածք չի ստացել և չի զոհվել, սակայն որոշ քարոզիչների տներ վնասվել են։ Բացի այդ, վնասվել է այն շինությունը, որտեղ հանդիպումներ էր անցկացնում այդ կղզու՝ 40 քարոզիչներից բաղկացած միակ ժողովը։ Մասնաճյուղի երկու ներկայացուցիչներ մեկնել են աղետի գոտի, որպեսզի գնահատեն, թե ինչ չափով մարդասիրական օգնություն տրամադրելու կարիք կա, և մխիթարեն տուժածներին։
Մենք շարունակում ենք աղոթել մեր եղբայրների համար այս դժվարին ժամանակներում և վստահ ենք, որ Եհովան ի զորու է «մխիթարելու նրանց իրենց բոլոր նեղություններում» (2 Կորնթացիներ 1։4)։