Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 14, 2022
ԻՍՊԱՆԻԱ

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել կատալաներենով

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել կատալաներենով

2022 թ. ապրիլի 2-ին Իսպանիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Ալբերտո Ռովիրան հայտարարեց կատալաներեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» թվային ձևաչափով լույսընծայման մասին։ Անդորրայի և Իսպանիայի որոշ մարզերի, այդ թվում՝ Բալեարյան կղզիների, Կատալոնիայի, Վալենսիայի կատալանախոս Վկաները հատուկ ծրագիրը դիտեցին օնլայն հեռարձակմամբ։ JW Stream-ով ծրագրին միացել էր ավելի քան 3 000 սարք։ Նոր Աստվածաշնչի տպագիր օրինակները հասանելի կլինեն եկող ամիս։

Աստվածաշունչը կատալաներեն թարգմանել են դեռևս 13-րդ դարում։ Կատալաներեն թարգմանություններից մեկը բացառիկ է, այն կոչվում է Հանգավորված Աստվածաշունչ (1282-1325 թթ.)։ Այն Աստվածաշնչի 18 գրքերը վերապատմում է հանգերով, որպեսզի ընթերցողը հեշտությամբ անգիր հիշի տեքստը։

Եղբայրներն ու քույրերը Թագավորության սրահում JW Stream-ով դիտում են լույսընծայման ծրագիրը

Աստվածաշնչի կատալաներեն շատ թարգմանություններում հնացած լեզու է օգտագործված, որը դժվար է հասկանալ։ Մյուսներում էլ կան անճշտություններ կամ բացակայում է «Եհովա» անունը։

Ծրագրի ընթացքում եղբայր Ռովիրան ասաց. «Կարող ենք համոզված լինել, որ այս Աստվածաշնչում մեր մայրենի լեզվով և ճշգրիտ կերպով փոխանցված են Աստծու մտքերը»։

Ուրախ ենք, որ կատալանախոսները ամբողջությամբ կօգտվեն Աստծու Խոսքի զորությունից (Եբրայեցիներ 4։12