Անցնել բովանդակությանը

Կորտեսների պալատը, որտեղ հանդիպումներ է անցկացնում Պատգամավորների կոնգրեսը (Մադրիդ, Իսպանիա)

ՄԱՅԻՍԻ 24, 2023
ԻՍՊԱՆԻԱ

Իսպանիայի կառավարությունը ազատում է Եհովայի վկաներին հարկեր վճարելուց

Իսպանիայի կառավարությունը ազատում է Եհովայի վկաներին հարկեր վճարելուց

2023 թ. ապրիլի 26-ին Իսպանիայի կառավարությունը հավանություն տվեց երկրի հարկային օրենսդրության մեջ փոփոխություն անելուն։ Այս որոշումը մի քանի կերպերով դրական ազդեցություն կունենա Իսպանիայի Վկաների վրա։

Կառավարության որոշումն ազատում է մեր կազմակերպությանը ողջ երկրում աստվածապետական շինությունների համար գույքահարկ վճարելուց։ Այն նաև թույլ է տալիս, որ մեր գործունեության համար նվիրատվություն անողների եկամտային հարկը նվազեցվի։ Բացի այդ՝ այս փոփոխությունը հաստատում է, որ Եհովայի վկաները «ճանաչված կրոն» են, ինչպես սահմանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Եղբայր Ջոան Կոմասը՝ Իսպանիայի մասնաճյուղի ներկայացուցիչներից (ձախ կողմում), և պրն Ֆելիքս Բոլանյոսը՝ վարչապետի գրասենյակի ներկայացուցիչներից (աջ կողմում)

Չնայած Իսպանիայում Եհովայի վկաները պետական գրանցում էին ստացել 2006 թ. հունիսին, սակայն նրանց չէին տրվել այն նույն հարկային արտոնությունները, ինչ երկրի մյուս կրոններին։ Մեր եղբայրները շարունակ դիմում էին ներկայացնում՝ ձեռք բերելու այդ արտոնությունները։ 2023 թ. ապրիլի 24-ին վարչապետի գրասենյակը անսպասելիորեն հանդիպման հրավիրեց Իսպանիայի Եհովայի վկաների ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ մեր եղբայրներին տեղեկացրին, որ շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ են լինելու, ինչի շնորհիվ այն կիրառելի կդառնա Եհովայի վկաների նկատմամբ։ Երկու օր անց՝ 2023 թ. ապրիլի 26-ին, Պատգամավորների կոնգրեսը հավանություն տվեց օրենսդրության փոփոխությանը։ Ակնկալվում է, որ այս փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2023 թ. հունիսին։

Ուրախ ենք այս կարևոր որոշման համար, որն ամրապնդում է Իսպանիայում Եհովայի վկաների կրոնի ազատությունը (Փիլիպպեցիներ 1։7