ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 2022
ԻՍՊԱՆԻԱ
Իսպանիայի մասնաճյուղի վերանորոգումը՝ թարգմանչական գործի խթան
Իսպանիայի մասնաճյուղը վերջերս ավարտեց գրասենյակային մասնաշենքի վերանորոգումը։ Այդ մասնաշենքը գլխավորապես նախատեսված է թարգմանչական բաժնի համար։ Դրա վերանորոգումը ամբողջ մասնաճյուղի վերանորոգման ծրագրի մաս է կազմում, որը պլանավորվում է ավարտին հասցնել 2025 թ.-ին։
Մասնաշենքում այժմ կա 4 000 գրքերի համար նախատեսված գրադարան։ Կան գրքեր, որոնք առկա չեն էլեկտրոնային տարբերակով։ Գրադարանը կօժանդակի թարգմանչական գործին։
Մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ջոն Բարսնալը ասում է. «Վերջին 25 տարիների ընթացքում Իսպանիայի մասնաճյուղի գործունեությունը շատ է փոխվել։ Տպագրող և պահեստավորող մասնաճյուղ լինելու փոխարեն՝ այժմ մենք հոգ ենք տանում իսպաներեն, իսպաներեն ժեստերի լեզվով, ինչպես նաև բազմաթիվ եվրոպական լեզուների Բրայլի գրատիպով թարգմանության մասին։ Ահա, թե ինչու է նոր գրասենյակների կարիք առաջացել։ Այս վերանորոգման շնորհիվ մենք կկարողանանք ավելի լավ աջակցել համաշխարհային եղբայրությանը»։
Վերանորոգումը արդեն սկսվել է չորս բնակելի շենքերում։ Շինաշխատանքներում ընդգրկված են մինչև 200 կամավորներ։ Նրանց բնակելի սենյակներով ապահովելու համար 70 ժամանակավոր շարժական տնակներ են տեղադրվում մասնաճյուղի տարածքում։
Իսպանիայում շարունակում է քարոզիչների աճ գրանցվել։ Այժմ երկրում ծառայում են 120 530 քարոզիչներ, որոնցից 23 565-ը ռահվիրաներ են։ Անցյալ տարվա ընթացքում 8 անգամ լիաժամ ծառայողների բարձրագույն թիվ է գրանցվել։
Համոզված ենք, որ Եհովան կաջակցի այս նախագծի ընթացքին, որպեսզի այս շինությունները ծառայեն իրենց նպատակին՝ փառավորեն նրա սուրբ անունը (Սաղմոս 61։8)։