Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 26, 2019
ԻՍՊԱՆԻԱ

Մադրիդ (Իսպանիա)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019թ. միջազգային համաժողով. հաշվետվություն

Մադրիդ (Իսպանիա)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
  • Օրերը՝ հուլիսի 19–21, 2019

  • Վայրը՝ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտ (Մադրիդ, Իսպանիա)

  • Լեզուները՝ անգլերեն, իսպաներեն, իսպանական ժեստերի լեզու

  • Ներկաների բարձրագույն թիվը՝ 52516

  • Մկրտվածների թիվը՝ 434

  • Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 6300

  • Հրավիրված մասնաճյուղերը՝ Ալբանիա, Արգենտինա, Բուլղարիա, Գանա, Դոմինիկյան Հանրապետություն, Թայվան, Թուրքիա, Կանադա, Կենտրոնական Ամերիկա, Կորեա, Հունգարիա, Միացյալ Նահանգներ, Նիդերլանդներ, Պերու և Սլովենիա

  • Հետաքրքիր դեպք. Սեզար Լոպեսը, այն հյուրանոցներից մեկի տնօրենը, որտեղ մնում էին պատվիրակները, ասաց. «Մենք արտակարգ փորձ ունեցանք։ Մեր աշխատակիցները շարունակ խոսում էին այդ միջոցառմանը եկած պատվիրակների մասին. նրանք ժպտադեմ էին, լավ վարք ունեին և բարեհամբույր էին։ Կարծում եմ՝ ձեր հյուրերը նախքան այստեղ գալը հասկացել են [«Սերը երբեք չի վերջանում»] թեմայի միտքը։ Դա երևում էր մեր հյուրանոցում ապրող յուրաքանչյուր պատվիրակից։ Մենք կուզեինք նորից հյուրընկալել ձեր հյուրերին»։

 

Եղբայրներն ու քույրերը խանդավառությամբ ողջունում են Ադոլֆ Սուարեսի անվան «Մադրիդ-Բարախաս» օդանավակայան ժամանած պատվիրակներին։

Տեղի քույրերից մեկը և մի պատվիրակ քարոզում են Մադրիդում և տարածում համաժողովի հրավիրատոմսերը։

Պատվիրակները առավոտյան մտնում են համաժողովի անցկացման վայր։

Միջազգային պատվիրակները ուրբաթ օրվա ծրագրի վերջում ժպտում են և ձեռքով են անում։

Ծրագիրը հեռարձակմամբ դիտող երկու պատանի Վկաներ ցույց են տալիս իրենց էլեկտրոնային սարքերում բեռնված իսպաներեն «Նոր աշխարհ թարգմանության» վերանայված տարբերակը։ Ուրբաթ օրը Մադրիդում և Իսպանիայի 11 այլ վայրերում միաժամանակ հայտարարվեց Աստվածաշնչի լույսընծայման մասին։

434 մկրտության թեկնածուներից մեկը ժպտում է մկրտվելուց հետո։

Հատուկ լիաժամ ծառայողները համաժողովի վերջին օրը ձեռքով են անում ներկաներին։

Եղբայրներն ու քույրերը ուրախությամբ ծափահարում են համաժողովի ընթացքում։

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Գերիտ Լյոշը սեղմում է հատուկ լիաժամ ծառայողներից մեկի ձեռքը համաժողովի ավարտից հետո։

Գույնզգույն զգեստներ հագած քույրերը երեկոյան միջոցառման ժամանակ իսպանական ազգային պար են կատարում։