Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 2019
ԻՍՊԱՆԻԱ

Ուժգին ջրհեղեղները ավերածություններ են պատճառել Իսպանիայի արևելքում

Ուժգին ջրհեղեղները ավերածություններ են պատճառել Իսպանիայի արևելքում

2019 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Իսպանիայի արևելքում տեղացած հորդառատ անձրևները լայնամասշտաբ ավերածությունների պատճառ դարձան։ Ամենածանր վնասը հասցվեց Տառագոնա նահանգին հոկտեմբերի 23-ին, երբ Ֆրանկոլի գետը վարարեց՝ առաջ բերելով ուժգին ջրհեղեղ։ Ցավոք, դրա հետևանքով զոհվեց հինգ մարդ։ Նրանց թվում են մեր երկու եղբայրները, որոնք վերադառնում էին ժողովի հանդիպումից։ Հեղեղը քշել-տարել էր նրանց մեքենան, երբ նրանք անցնելիս էին եղել կամրջի վրայով։

Երեցները մխիթարում են տեղի ժողովի քարոզիչներին, որոնք վշտի մեջ են այս ողբերգության պատճառով։ Բացի այդ, Իսպանիայի մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը այցելել է այդ ժողով, որ զորացնի նրանց։

Մենք աղոթում ենք, որ Եհովան շարունակի մխիթարել մեր եղբայրներին ու քույրերին այս նեղության մեջ (2 Կորնթացիներ 1։3, 4