Անցնել բովանդակությանը

ԻՍՐԱՅԵԼ

Իրավիճակը Իսրայելում

Իրավիճակը Իսրայելում

Ժամանակակից Իսրայելի տարածքում Եհովայի վկաների պատմությունը սկսել է 1920թ.-ից։ Այստեղ հիմնականում հարգում են կրոնի ազատություն նրանց իրավունքը: 1963 և 2000թթ.-ին կառավարությունը գրանցեց Եհովայի վկաների իրավաբանական անձանց, որոնք անհրաժեշտ են կրոնական գործունեություն իրականացնելու համար: 2000 և 2014թթ.-ին Եհովայի վկաները դիմեցին իրենց կրոնական համայնքը պաշտոնապես գրանցելու խնդրանքով, սակայն դիմումի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել։

Թեև Իսրայելի օրենսդրությունը պաշտպանում է բոլոր կրոնական խմբերի՝ կրոնական համոզմունքները հանրորեն դավանելու իրավունքը, սակայն մոլեռանդ հրեա ուղղափառ կրոնական խմբերը պայքարում են Եհովայի վկաների կրոնական գործունեության դեմ՝ կրոնական հողի վրա հետապնդելով նրանց և բռնություն գործադրելով:

Այս մոլեռանդ խմբերին երբեմն հաջողվել է ազդեցություն բանեցնել որոշ պետական պաշտոնյաների վրա, որ չճանաչեն Վկաների իրավունքները, օրինակ՝ հավաքների ազատության իրավունքը: Երբ տեղի համայնքի ղեկավարները արգելում են Վկաներին հավաքույթներ անցկացնել վարձակալված շենքերում, իրենց իրավունքները պաշտպանելու համար Վկաները դիմում են դատարան: Հայֆայի շրջանային դատարանը (2007թ.) և Գերագույն դատարանը (2015թ.) հաստատեցին, որ համայնքի ղեկավարները կրոնական հողի վրա խտրականություն են դրսևորել Վկաների նկատմամբ: Դատարանները պաշտպանեցին Վկաների՝ խաղաղ հավաքների իրավունքը։ Մտահոգիչ է այն, որ չնայած այդ ամենին՝ Եհովայի վկաների նկատմամբ խտրականության դրսևորումները շարունակվում են։