ՄԱՅԻՍԻ 10, 2022
ԻՍՐԱՅԵԼ
Ժամանակակից եբրայերենով լույս է տեսել «Նոր աշխարհ թարգմանության» ամբողջական տարբերակը
Իսրայելի մասնաճյուղի ենթակայությամբ գործող բոլոր ժողովները վերջերս տեղեկացվեցին, որ եբրայերենով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» թվային ձևաչափը հնարավոր կլինի ներբեռնել 2022 թ. մայիսի 2-ից, իսկ տպագիր օրինակները հասանելի կլինեն սեպտեմբերին։
Հրատարակությունը ներառում է 2020 թ.-ին լույսընծայված Եբրայերեն Գրությունները և վերանայված Հունարեն Գրությունները։ Առաջին անգամ է, որ ժամանակակից եբրայերենով առկա է այս գրքի ամբողջական տարբերակը։ Ժամանակակից եբրայերենով Աստվածաշունչը ընթերցողներին հնարավորություն է տալիս հասկանալու հին և ներշնչյալ տեքստը, ինչը դժվարհասկանալի էր շատերի համար։
Թարգմանիչներից մեկը նշում է. «Մեր ընթերցողներին հասանելի Աստվածաշնչի ժամանակակից եբրայերեն թարգմանություններ չկան, հատկապես Եբրայերեն Գրություններ։ Այդ պատճառով մենք հուզվեցինք, երբ ստացանք «Նոր աշխարհ թարգմանությունը»։ Այն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, օրինակ՝ զուգահեռ հղումներ, որոնք մեծապես կբարելավեն աստվածաշնչյան մեր գիտելիքները»։
«Այս պարգևի համար շնորհակալ ենք Եհովային, —ասում է մեկ այլ թարգմանիչ։ —Եհովայի վկաներին և այլ եբրայախոսների այն կօգնի մտերմիկ ու ջերմ փոխհարաբերություններ զարգացնել մեր երկնային Հոր հետ» (Հակոբոս 4։8)։