ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 2023
ԻՍՐԱՅԵԼ
Իսրայելի և Գազայի միջև զինված հակամարտությունը շարունակվում է
2023 թ. հոկտեմբերի 7-ից Իսրայելի և Գազայի հատվածում բախումներ և զինված հակամարտություններ են ընթանում։ Հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Ըստ տվյալների՝ արդեն մահացել է մոտ 4 200 մարդ։
Տուժած հավատակիցներ և վնասներ
Մեր հավատակիցներից ոչ ոք չի զոհվել կամ վնասվածքներ ստացել։
93 քարոզիչ տարհանվել է։
3 տուն թեթևակի վնասվել է։
Ոչ մի Թագավորության սրահ չի վնասվել։
Օգնություն աղետից տուժածներին
Շրջանային վերակացուները և տեղի երեցները հոգևորապես քաջալերում և հումանիտար օգնություն են տրամադրում հակամարտությունից տուժածներին։
Աղետից տուժածներին օգնելու 1 կոմիտե է կազմավորվել՝ հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։
Տուժած տարածքներում ապրող մեր եղբայրներն ու քույրերը ձգտում են պահպանել իրենց հոգևոր գրաֆիկը՝ շարունակելով միասին հանդիպել տեսակոնֆերանսի միջոցով։ Շրջանային վերակացուներից մեկը նշում է. «Թեև անորոշությունը օրեցօր ավելի է բարդացնում իրավիճակը, սակայն քաջալերական է տեսնել մեր սիրելի հավատակիցների ընդօրինակման արժանի հավատն ու անձնվեր սերը»։
Անհամբերությամբ սպասում ենք աստվածաշնչյան հետևյալ խոստման կատարմանը. «Նա դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9)։