Անցնել բովանդակությանը

«Wedontdothat» ցուցահանդեսի առաջին հարկը (Հումանիստական կրթության կենտրոն)

ԱՊՐԻԼԻ 28, 2022
ԻՍՐԱՅԵԼ

Իսրայելում բացվել է Վկաների դեմ նացիստների հալածանքների մասին ցուցահանդես

Իսրայելում բացվել է Վկաների դեմ նացիստների հալածանքների մասին ցուցահանդես

2022 թ. մարտի 7-ին Իսրայելում բացվել է մի նոր ցուցահանդես, որտեղ պատմվում է նացիստական հալածանքների ժամանակ Եհովայի վկաների ցուցաբերած քաջության մասին։ Այն բացվել է Արևմտյան Գալիլեայում գտնվող Հումանիստական կրթության կենտրոնում՝ Գետտոյի մարտիկների տուն-թանգարանում։ Ցուցահանդեսը երեք լեզուներով է՝ արաբերեն, անգլերեն ու եբրայերեն։ Այն բաց կլինի մինչև 2023 թ. մարտը։ Ցուցահանդեսը ստեղծելու համար թանգարանի աշխատակազմը համագործակցել է ավելի քան 50 եղբայրների և քույրերի հետ։ Նրանք օգնել են պատմական ուսումնասիրությունների, դիզայնի և թարգմանության գործերում։

Այս ինտերակտիվ ցուցահանդեսի անունն է «Wedontdothat» (թարգմանաբար՝ «մենք չենք անում այդպիսի բաներ»)։ Մի գերմանացի զինվոր այսպես էր անվանել մեր եղբայր Յոակիմ Ալֆերմանին համակենտրոնացման ճամբարում։ a Չնայած խիստ ճնշումներին, ծեծին և բանտարկությանը՝ եղբայր Յոակիմը հրաժարվեց էր միանալ գերմանական բանակին՝ ասելով. «Մենք չենք անում այդպիսի բաներ»։ Ավելի ուշ եղբայր Յոակիմը ուղարկվեց համակենտրոնացման ճամբար զենք վերցնելուց հրաժարվելու պատճառով։ Ցուցահանդեսի վարիչ Յաարա Գալորը ասում է. «Բացի հրեաներից, որոնք սպանվել էին տարբեր պատճառներով, կային նաև միլիոնավոր այլ զոհեր.... Ամեն խումբ ունի իր պատմությունը»։

Հումանիստական կրթության կենտրոնի մուտքը

Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցավ Հոլոքոստի մասնագետ և Օսվենցիմի պատմաբան դոկտոր Գեդեոն Գրեյֆը։ Նա նշեց, որ Եհովայի վկաները հրաժարվել են ստորագրել իրենց հավատը ուրանալու մասին փաստաթուղթ, և ասաց. «[Եհովայի վկաները] հեշտությամբ կարող էին ազատ արձակվել, նրանք պետք է պարզապես մի ստորագրություն դնեին։ Սա փաստում է, որ անգամ մարդկության պատմության ամենամութ ժամանակաշրջանում եղել են մաքուր սիրտ ունեցող և բարձր բարոյական արժեքների տեր մարդիկ։ Ուստի Եհովայի վկաները արժանի են, որ մենք հիշենք նրանց, ուսումնասիրենք նրանց պատմությունը, խոսենք և սովորեցնենք նրանց մասին»։

Մի քույր, ով ծառայում է Իսրայելի մասնաճյուղում, այս ցուցահանդեսն այցելելուց հետո ասաց. «Աչքերս արցունքներով են լցվում, երբ մտածում եմ, որ մեր երկրում՝ Իսրայելում, բոլորի առաջ բացվել է այս ցուցահանդեսը.... Անհնար է մոռանալ, թե ինչպես էին թանգարանի աշխատակիցները բեմից եբրայերենով հիշատակում «Եհովայի վկաներ» անունը։ Այս ցուցահանդեսը, անկասկած, փառք է բերում Եհովայի անվանը»։

Իսրայելի մասնաճյուղից եղբայր Դավիթ Սիմոզռագը ցուցահանդեսի բացմանը ելույթ է ներկայացնում

Վստահ ենք, որ այս ցուցահանդեսի բոլոր այցելուները կիմանան նացիստական Գերմանիայում մեր եղբայրների և քույրերի դրսևորած քաջության մասին։ Նրանց օրինակը Եհովայի ժամանակակից ծառաներին մղում է «տոկունությամբ վազել.... մրցավազքում» (Եբրայեցիներ 12։1