ՄԱՅԻՍԻ 21, 2021
ԻՍՐԱՅԵԼ
Հակամարտություն Իսրայելի և Պաղեստինի տարածքներում
Վայրը
Իսրայել և Պաղեստին
Աղետ
2021 թ. մայիսի 10-ին զինված բախումներ սկսվեցին Իսրայելի և Պաղեստինի միջև, որի հետևանքով շատ մարդիկ մահացան։
Ընդհարումների պատճառով իսրայելական քաղաքներում, որտեղ ապրում էին արաբներ և հրեաներ, վնասվեց թե՛ հանրային, թե՛ ֆիզիկական անձանց պատկանող գույքը:
Տուժած հավատակիցներ
Իսրայելի և Պաղեստինի տարածքներում ապրող ավելի քան 2 000 քարոզիչներից ոչ ոք վնասվածքներ չի ստացել։
73 քարոզիչ տարհանվել է, այդ թվում՝ դաշտում ծառայող 15 հատուկ լիաժամ ծառայողներ։ 13 բեթելցիների բնակարանները դարձան ապաստարան նաև իրենց հավատակիցների համար։
Վնասներ
6 տուն թեթևակի վնասվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Աղետից տուժածներին օգնելու կոմիտեն համագործակցում է շրջանային վերակացուների և երեցների հետ, որպեսզի մեր հավատակիցներին գործնական օգնություն ցույց տան։
Շրջանային վերակացուները համագործակցում են երեցների հետ, որ հոգևորապես աջակցեն քարոզիչներին։
Այս բոլոր աշխատանքները կատարվում են՝ հաշվի առնելով COVID-19-ից պաշտպանվելու կանոնները։
Քանի որ հոգևոր միջոցառումները այժմ օնլայն են անցկացվում, ժողովի հանդիպումները չեն դադարել։ Մայիսի 15-ին մեր հավատակիցները JW Stream–Studio-ի միջոցով հնարավորություն ունեցան ուղիղ եթերով դիտելու շրջանային համաժողովը։ Օդային տագնապի ազդանշանի պատճառով հետճաշյա ծրագիրը երեք անգամ ընդհատվեց։ Այս ազդանշաններից հետո եղբայրները ժամանակավորապես թաքնվեցին ապաստարաններում։ Չնայած երկրում տիրող իրավիճակին՝ շրջանային համաժողովը եբրայերենով դիտեց կամ լսեց ընդհանուր առմամբ 804 քարոզիչ։ Եվս 297 քարոզիչ միացավ տագալոգ լեզվով անցկացվող համաժողովին։ Մայիսի 22-ին էլ անցկացվելու է Իսրայելի և Պաղեստինի 5 արաբախոս ժողովների շրջանային համաժողովը։
Այս դժվար իրավիճակում մեր հավատակիցները շարունակում են վստահել Եհովային և նրան իրենց ապավենը դարձնել (Սաղմոս 91:1, 2, 5):