Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 31, 2019
ԻՍՐԱՅԵԼ

Թել Ավիվ. զբոսաշրջիկների շատանալուն զուգընթաց ընդլայնվում է հրապարակային վկայությունը

Թել Ավիվ. զբոսաշրջիկների շատանալուն զուգընթաց ընդլայնվում է հրապարակային վկայությունը

Մայիսի 10–19-ին Իսրայելի Եհովայի վկաները միահամուռ ջանքեր թափեցին, որ Թել Ավիվում ավելի շատ հրապարակային վկայություն տան։ Այդ քարոզարշավը կազմակերպվեց, քանի որ քաղաքում տարբեր մշակութային միջոցառումներ էին տեղի ունենալու, որոնց ներկա էին լինելու մեծ թվով զբոսաշրջիկներ։ Օրինակ՝ մայիսի 14–18-ին Թել Ավիվում անցկացվեց «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որը քաղաք բերեց մոտ տասը հազար զբոսաշրջիկների։

Եղբայր Գենադի Կորոբովը, որն աջակցել էր այդ քարոզարշավի կազմակերպմանը, նշում է. «Երբ իմացանք, որ Թել Ավիվ հազարավոր մարդիկ են այցելելու, որ ներկա լինեն այդ երաժշտական փառատոնին, հասկացանք, որ դա հիանալի հնարավորություն է՝ ընդլայնելու հրապարակային վկայությունը։ Շատ ոգևորված էինք, որ 22 ժողովներից 168 քարոզիչներ եկան՝ մասնակցելու այդ ծառայությանը»։

Եղբայրները ամեն օր առավոտվա ժամը 9:00-ից մինչև երեկոյան 21:00-ն ութ վայրերում ցուցատախտակներ էին դնում։ Հաշվի առնելով, որ զբոսաշրջիկները տարբեր երկրներից էին՝ նրանք տասը լեզվով գրականություն էին ներկայացնում ցուցատախտակների վրա՝ անգլերեն, արաբերեն, գերմաներեն, եբրայերեն, իսպաներեն, իտալերեն, ճապոներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն։

Վստահ ենք, որ Իսրայելում այս ընդլայնված ծառայությունը լավ արդյունքներ կբերի։ Այն ևս մեկ անգամ փաստում է, որ Եհովայի ժողովուրդը գովաբանում է նրան «ամեն ժամանակ» (Սաղմոս 34:1, 2