Անցնել բովանդակությանը

Սիցիլիա կղզում մոլեգնող անտառային հրդեհներ։ Ներքևում՝ Իտալիայի հյուսիսում տեղացած մեծ կարկտաքարեր

ՕԳՈՍՏՈՍԻ 4, 2023
ԻՏԱԼԻԱ

Եղանակային անոմալիաներ՝ Իտալիայի հյուսիսում և Սիցիլիա կղզում

Եղանակային անոմալիաներ՝ Իտալիայի հյուսիսում և Սիցիլիա կղզում

2023 թ. հուլիսի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում երկու տարբեր աղետներ հարվածել են Իտալիային։ Իտալիայի հյուսիսում ինտենսիվ փոթորիկների առաջացրած քամու արագությունը ժամում կազմել է ավելի քան 120 կմ (75 մղոն)։ Բացի այդ՝ տեղացել է շուրջ 19 սմ (7 դյույմ) տրամագծով կարկուտ, որը նույնպես մեծ ավերածություններ է հասցրել։ Միաժամանակ տեղի են ունեցել ավելի քան 330 անտառային հրդեհներ՝ էական վնասներ հասցնելով Սիցիլիա կղզուն։ Տարածաշրջանում գրանցված ռեկորդային ջերմաստիճանը՝ 47°C (117°F), արագորեն տարածվող հրդեհների պատճառ է դարձել։ Դրա հետևանքով շատ շինություններ հողին են հավասարվել, իսկ հարյուրավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Մի քանի հազար մարդիկ էլ տարհանվել են։ Հինգ հոգի զոհվել է։

Տուժած հավատակիցներ և վնասներ

Կարկուտ և փոթորիկներ՝ Իտալիայի հյուսիսում

  • Մեր քույրերի ու եղբայրների շրջանում զոհեր չկան։

  • 2 եղբայր վնասվածքներ է ստացել։

  • 36 տուն լրջորեն վնասվել է։

  • 242 տուն թեթևակի է վնասվել։

  • 1 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 12 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Անտառային հրդեհներ՝ Սիցիլիա կղզում

  • Ցավոք, մի ամուսնական զույգ զոհվել է, երբ իրենց տունը այրվել է։

  • 48 եղբայրներ ու քույրեր տարհանվել են։

  • Ոչ մի Թագավորության սրահ կամ աստվածապետական շինություն չի վնասվել

Օգնություն աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուներն ու տեղի երեցները հոգևորապես քաջալերում են և գործնական օգնություն տրամադրում նրանց, ովքեր տուժել են Սիցիլիայի անտառային հրդեհներից և Իտալիայի հյուսիսում տեղացած կարկտից։

  • Սիցիլիայում աղետից տուժածներին օգնելու 1 կոմիտե է կազմվել։

Սիցիլիայից մեր եղբոր և քրոջ մահը մեծ ցավ է մեզ համար։ Աղոթում ենք հաջակցություն աղետից բոլոր տուժածների։ Անհամբերությամբ սպասում ենք, թե Եհովան երբ է վերջ դնելու ամեն տեսակ տառապանքներին (Հայտնություն 21։4)