Անցնել բովանդակությանը

Հռոմի արդարադատության պալատը, որտեղ գտնվում է Իտալիայի Գերագույն դատարանը

ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2021
ԻՏԱԼԻԱ

Իտալիայի Գերագույն դատարանը բուժմեթոդների ընտրության վերաբերյալ գործով որոշում կայացրեց հօգուտ Եհովայի վկաների

Իտալիայի Գերագույն դատարանը բուժմեթոդների ընտրության վերաբերյալ գործով որոշում կայացրեց հօգուտ Եհովայի վկաների

Իտալիայի Գերագույն դատարանը որոշում կայացրեց հօգուտ Եհովայի վկաներից մեկի՝ հաստատելով բուժմեթոդ ընտրելու նրա իրավունքը։ 2020 թ. դեկտեմբերի 23-ին Գերագույն դատարանը հաստատեց, որ բոլոր պացիենտները իրավունք ունեն ընտրել, թե ինչ բուժօգնություն ստանան, այդ թվում՝ այնպիսին, որը չի հակասում նրանց կրոնական համոզմունքներին։

Դատական գործը վերաբերում էր 2005 թ.-ին տեղի ունեցած մի դեպքի, երբ բժիշկը ոտնահարել էր մեր քույրերից մեկի իրավունքները։ Վիրահատությունից առաջ մեր քույրը հստակ ասել էր, որ հրաժարվում է արյան փոխներարկումից, ինչպես նաև ցույց էր տվել «բժշկական դիրքորոշում» քարտը։ Բայց բժիշկները անտեսել էին նրա ցանկությունը և մի քանի անգամ արյուն էին փոխներարկել։

Դատարանը նշեց, որ արյան փոխներարկումից հրաժարվելը «բուժօգնության ոլորտում ոչ թե ընդամենը անձնական որոշման հարց է, այլ համոզմունքի հիմնավորմամբ դիրքորոշում, որը բխում է կրոնական նկատառումներից»։ Դատարանը այս ազատությունը բնորոշեց որպես «անքակտելի իրավունք, որը անվերապահորեն երաշխավորած է Սահմանադրությամբ»։

Այս որոշումը 2015 թ.-ից ի վեր Իտալիայի Գերագույն դատարանի կողմից անընդմեջ Եհովայի վկաների օգտին կայացված որոշումներից 10-րդն է։ Բոլոր դատական գործերի ժամանակ դատարանը հաստատեց մեր կրոնական ազատության իրավունքը։ Այդ դատական գործերը վերաբերում էին ներքոհիշյալ հարցերին։

  • Արյան փոխներարկում։ Եհովայի վկաները ցանկանում են ստանալ լավագույն բուժօգնությունը և գրեթե բոլոր բուժմեթոդներն ընդունում են։ Դատարանները վճռել են, որ Վկա ծնողները ազատ են ընտրել Աստվածաշնչով դաստիարակված իրենց խղճին չհակասող բուժմեթոդ, իսկ բժիշկները պարտավոր են հարգել ծնողների՝ արյան փոխներարկումից հրաժարվելու իրավունքը։ Այդպես պացիենտները իրականացնում են իրենց կրոնական ազատության իրավունքը։

  • Երեխաների դաստիարակություն: Վկա ծնողները ունեն իրենց կրոնական հավատալիքները երեխաներին սովորեցնելու նույն իրավունքը, ինչ ոչ Վկա ծնողները։

  • Ընկերակցությունից զրկվածներ: Եհովայի վկաները անարդարացիորեն չեն վարվում ընկերակցությունից զրկված անհատների հետ։ Իրականում Եհովայի վկաները իրավունք ունեն չշփվել ընկերակցությունից զրկված անձանց հետ։ Դա նրանց կրոնական ազատության իրավունքն է, որը պետք է հարգել։

  • Հարկեր: Եհովայի վկաները վճարում են հարկեր և ունեն երկրպագության վայրերի հետ կապված հարկային արտոնություններից օգտվելու նույն իրավունքները, ինչ Իտալիայում գրանցված մյուս կրոնական կազմակերպությունները։

Մենք ուրախանում ենք՝ տեսնելով, թե ինչպես են պետական մարմինները պաշտպանում Եհովային ազատորեն երկրպագելու մեր իրավունքը (Առակներ 21։1