Անցնել բովանդակությանը

Իտալիայի Միլան քաղաքի վերաքննիչ դատարանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 2020
ԻՏԱԼԻԱ

Իտալիայում դատարանը պաշտպանում է Վկա ծնողների՝ իրենց երեխաների համար բուժմեթոդ ընտրելու իրավունքը

Իտալիայում դատարանը պաշտպանում է Վկա ծնողների՝ իրենց երեխաների համար բուժմեթոդ ընտրելու իրավունքը

Իտալիայի Միլան քաղաքի վերաքննիչ դատարանը վերջերս որոշում կայացրեց հօգուտ Եհովայի վկա մի զույգի։ Դատարանը քննում էր նրանց՝ երեխայի համար բուժմեթոդ ընտրելու վերաբերյալ գործը։ Այս որոշմամբ սահմանվում է, որ դատարանները չեն կարող հարցականի տակ դնել երեխաների համար համապատասխան բուժում ընտրելու ծնողների իրավունքը զուտ այն պատճառով, որ ելնելով իրենց կրոնական համոզմունքներից՝ նրանք պահանջում են իրենց երեխաներին բուժել անարյուն բուժմեթոդներով։

2019 թ. սեպտեմբերին Վկա ծնողները իրենց տասը ամսական դստերը բերել էին հիվանդանոց, քանի որ երեխան ընկել էր և վնասվածք էր ստացել։ Բժիշկները պարզեցին, որ տրավմայի պատճառով երեխայի գլխում առաջացել է սուբդուրալ հեմատոմա, և նրան վիրահատություն է անհրաժեշտ։ Վիրահատությունն արվեց առանց արյան փոխներարկման և հաջող անցավ։

Թեև երեխայի կյանքին այլևս վտանգ չէր սպառնում, սակայն որպես «վերականգնողական թերապիայի» մաս բժիշկը ծնողներից երեխային արյուն ներարկելու թույլտվություն խնդրեց։ Ծնողները պահանջեցին դրա փոխարեն կիրառել լայնորեն ընդունված այլընտրանքային բուժմեթոդներ։

Վկա ծնողներին ընդառաջելու փոխարեն՝ բժիշկը զանգահարեց ոստիկանություն և դատախազություն։ Դատախազությունը ընտանեկան գործերով դատարանից դատական կարգադրագիր ստացավ, որով սահմանափակեց ծնողների՝ երեխայի բուժման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը և այն հանձնեց հիվանդանոցի տնօրինությանը։ Սակայն այդպես էլ փոխներարկում չարվեց, քանի որ բժիշկները որոշեցին, որ դրա անհրաժեշտությունը չկա։

Այս դեպքը հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Իտալական շատ լրատվամիջոցներ սխալ լուսաբանեցին այն՝ նշելով, որ աղջիկը փրկվել է դատարանի՝ արյան փոխներարկման որոշում կայացնելու շնորհիվ։

2020 թ. սեպտեմբերի 10-ին վերաքննիչ դատարանը բեկանեց ընտանեկան գործերով դատարանի որոշումը, որով սահմանափակվում էր ծնողների իրավունքը։ Վերաքննիչ դատարանը ընդգծեց, որ ընտանեկան գործերով դատարանը ոչ միայն չպետք է նման որոշում կայացներ, այլև իրավասություն չուներ զբաղվելու այդ գործով։

Միլանի վերաքննիչ դատարանի որոշման մեջ ասվում էր. «Այն, որ ծնողները հրաժարվել են արյան փոխներարկումից կրոնական համոզմունքների պատճառով, չի կարող հիմք հանդիսանալ պնդելու, որ նրանք վատ ծնողներ են և պետք է զրկվեն իրենց երեխաների համար որոշումներ կայացնելու իրավունքից»։ Միայն անցած տարի Իտալիայում երեք վերաքննիչ դատարան պաշտպանել է Վկա ծնողների՝ իրենց երեխաների համար առանց արյան փոխներարկման բուժմեթոդ ընտրելու իրավունքը։ Իրավական և բժշկական ոլորտի մասնագետները պետք է հասկանան, որ Եհովայի վկաները հավատով բուժումներ չեն անում և դեմ չեն բժշկությանը։ Իրականում նրանք ձգտում են ստանալ լավագույն բուժօգնությունը ժամանակակից սարքավորումներով հագեցած և փորձառու բուժաշխատողներ ունեցող հիվանդանոցներում, որտեղ կհարգեն իրենց դիրքորոշումը։ Նրանք պարզապես խնդրում են, որ բժիշկներն իրենց բուժեն առանց արյան փոխներարկման։ Այժմ ամբողջ աշխարհում առաջատար մասնագետները հաջողությամբ կիրառում են անարյուն բուժմեթոդները։

Մենք շնորհակալ ենք, որ դատավորներն այս վճիռներով թիկունք են կանգնում մեր հավատակիցների դիրքորոշմանը՝ ընտրելու իրենց համար ընդունելի բուժմեթոդներ (Գործեր 15։29