Անցնել բովանդակությանը

Հռոմի արդարադատության նախարարության շենքը, որտեղ գտնվում է Իտալիայի Գերագույն դատարանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 2019
ԻՏԱԼԻԱ

Իտալիայում պաշտպանվում են երեխաներին կրոնական կրթություն տալու ծնողների հավասար իրավունքները

Իտալիայում պաշտպանվում են երեխաներին կրոնական կրթություն տալու ծնողների հավասար իրավունքները

2019 թ. օգոստոսի 30-ին Հռոմում Գերագույն դատարանը երեխայի խնամակալության և ծնողական իրավունքների վերաբերյալ մի նշանակալից որոշում կայացրեց։ Իտալիայի բարձրագույն ատյանի այս որոշմամբ պաշտպանվեց Եհովայի վկա մի կնոջ՝ իր մանկահասակ երեխային կրոնական կրթություն տալու իրավունքը։

Հայրը, ով Եհովայի վկա չէ և բաժանված է երեխայի մորից, պնդում էր, որ երեխան պետք է դաստիարակվի բացառապես իր կրոնական համոզմունքներով։ Ստորին ատյանի երկու դատարաններն էլ որոշում կայացրին հօգուտ հոր՝ նշելով, որ երեխային մեկ այլ կրոնի համաձայն դաստիարակելը կարող է «նրան շփոթության մեջ գցել»։ Այս որոշումները սահմանափակեցին մոր՝ երեխային իր կրոնական համոզմունքները սովորեցնելու իրավունքը։ Գերագույն դատարանը բեկանեց ստորին ատյանների որոշումները և հաստատեց «երկու ծնողի հետ հավասար փոխհարաբերություններ» ունենալու երեխայի իրավունքը։ Դատարանը նաև ընդգծեց, որ բոլոր կրոնական ուղղությունները «հավասար են օրենքի առաջ», և դատապարտեց ստորին ատյանների կողմից Եհովայի վկաների նկատմամբ դրսևորված «կանխակալ մոտեցումը»։ Որոշման մեջ նշվում է, որ երեխաների կրոնական կրթության վերաբերյալ ծնողների միջև առաջացած անհամաձայնության դեպքում դատարանը իրավունք չունի որոշելու, թե որ կրոնն է ավելի լավը։

Հուսով ենք, որ Դատարանի այս որոշումը նախադեպ կհանդիսանա Իտալիայում երեխաների խնամակալության գործերը քննելիս։ Այս որոշումը, անկասկած, օգտակար կլինի բոլոր այն ծնողների համար, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին մեծացնել «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփեսացիներ 6։4