ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 2013
ԻՏԱԼԻԱ
Կլեոպատրա ցիկլոնը հեղեղել է Սարդինիան, Իտալիա
Միջերկրական ծովում գտնվող Սարդինիա կղզում Կլեոպատրա ցիկլոնը՝ ուժգին փոթորիկը, որ տեղի ունեցավ 2013թ. նոյեմբերի 18-ին, առնվազն 16 մարդու կյանք խլեց և հարյուրավորների էլ թողեց անտուն։ Հորդառատ անձրևի հեղեղն այնքան ուժգին էր, որ քշել-տարել է մեքենաներ և քանդել է կամուրջներ։ Եհովայի վկաների Իտալիայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ զոհերի մեջ կա 83-ամյա Վկա մի կին։ Վկա 4 ընտանիք կորցրել են իրենց ունեցվածքը, երբ հեղեղները ավերել են իրենց տները, 11 ընտանիքներ էլ տարհանվել են իրենց բնակավայրերից։ Գործակցելով տեղի իշխանությունների հետ՝ ավելի քան 120 Եհովայի վկաներ մեկնել են աղետի գոտի՝ տուժածներին ուտելիք հասցնելու և օգնելու իրենց հավատակիցներին ու նրանց հարևաններին տարածքը փոթորկի հետևանքներից մաքրելու համար։
Մեդիա կոնտակտներ։
Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000
Իտալիա։ Ստեֆանո Փափազյան, հեռ. +39 06 87294260