Անցնել բովանդակությանը

(Ձախ կողմում) Մի ընտանիք քաջալերական մտքեր ու աստվածաշնչյան համարներ է գրել՝ հավատակիցներին քաջալերելու համար։ (Աջ կողմում՝ վերևում) Ռահվիրա քույրը տեսակապի միջոցով Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում։ (Աջ կողմում՝ ներքևում) Մի ընտանիք տեսակապի միջոցով միացել է ժողովի հանդիպմանը։

ԱՊՐԻԼԻ 9, 2020
ԻՏԱԼԻԱ

Չնայած համավարակին՝ Իտալիայի մեր հավատակիցները հոգևորապես ամուր են մնում

Չնայած համավարակին՝ Իտալիայի մեր հավատակիցները հոգևորապես ամուր են մնում

Իտալիան COVID-19 համավարակից ամենաշատ տուժած երկրներից մեկն է։ Կառավարիչ մարմնի առաջնորդության ներքո Իտալիայի մասնաճյուղը գործնական և հոգևոր աջակցություն է տրամադրում մեր եղբայրներին ու քույրերին։

Աղետից տուժածների աջակցության 3 կոմիտեներ են ստեղծվել, որոնք հոգում են Իտալիայի հյուսիսում, հարավում և կենտրոնական մասերում բնակվող մեր հավատակիցների կարիքները։ Նրանք քարոզիչների կարիքների մասին պարբերաբար տեղեկություններ են ստանում շրջանային վերակացուներից, վերջիններս էլ իրենց հերթին սերտ կապի մեջ են ժողովների երեցների հետ։

Գործնական օգնություն տրամադրելուց բացի‵ երեցները օգնում են քարոզիչներին հոգևորապես ակտիվ մնալ։ Եղբայր Վիլյամ Բոսելին շրջանային վերակացու է ծառայում համավարակից տուժած առաջին քաղաքներից մեկի՝ Միլանի հարակից շրջաններում։ Նա ասում է. «Թեև քույրերն ու եղբայրները փակված են տանը, բայց միշտ կապ են պահում միմյանց հետ։ Նրանք նաև իրար քաջալերում են՝ տեսակապի միջոցով մասնակցելով ժողովի հանդիպումներին։ Այդ հանդիպումները մեր տարեց հավատակիցներին էլ են շատ քաջալերում։ Իմ կարծիքով՝ ժողովները երբեք այսքան միասնական չեն եղել»։

Ժողովի հանդիպումներին միանում են նաև մեր հավատակիցների ընտանիքների ոչ Վկա անդամները։ Քույրերից մեկն ասում է. «Ամուսինս երբեք չի ցանկացել գալ ժողովի հանդիպումներին, սակայն հիմա ժողովն է գալիս նրա մոտ.... ու պատկերացրեք՝ դա նրան դուր է գալիս»։

Մեր հավատակիցներն ամեն առիթ օգտագործում են, որ վկայություն տան։ Օրինակ՝ ոստիկանները կանգնեցրել էին մեր քույրերից մեկին, որը հաշմանդամի սայլակ էր տանում մեր տարեց քրոջ համար։ Նա բացատրել էր, որ գնում է օգնելու մի հիվանդ կնոջ, և ցույց էր տվել իր տեղաշարժման թերթիկը։ Հետո քույրը նրանց առաջարկել էր «Ինչպիսի՞ն կլինի ապագան» և «Մի օր վերջ կլինի՞ տառապանքին» թերթիկները։ Ոստիկանները վերցրել էին դրանք։ Վերադառնալիս նրանք նորից կանգնեցրին քրոջը։ Այս անգամ նրանք շնորհակալություն հայտնեցին նրան և ցանկացան ավելին իմանալ Աստվածաշնչի մասին։ Ոստիկանները նույնիսկ կանչեցին իրենց գործընկերներին, որ միանան իրենց խոսակցությանը։ Քույրը մեծ ուրախությամբ նրանց ցույց տվեց jw.org կայքը։ Ոստիկաններից մեկը նրան ասաց. «Շնորհակալ եմ, տիկին։ Դուք մեզ շատ ուրախացրիք»։

Եղբայր Բոսելին ասում է. «Ճիշտ է, մեր հավատակիցներին քաջալերելն ու մխիթարելը իմ պարտականություններից մեկն է, սակայն ես եմ քաջալերվում՝ տեսնելով, թե նրանք ինչպես են հոգևորապես ամուր մնում և տոկում։ Մինչև սրտիս խորքը հուզվում եմ, երբ տեսնում եմ, թե Եհովայի հանդեպ նրանց սերը որքան անկեղծ է և ուժգին։ Նրանք թանկ նվեր են Եհովայից, և նրանց կարիքը մենք շատ ունենք»։

Ակնհայտ է, որ չնայած դժվար հանգամանքներին՝ մեր եղբայրներն ու քույրերը հոգևորապես ամուր են մնում և «չեն սասանվում այս նեղություններից» (1 Թեսաղոնիկեցիներ 3։2, 3