Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 2016
ԻՏԱԼԻԱ

Աստվածաշնչյան կրթության օգուտները աննկատ չեն մնում. Իտալիայի կալանավայրերից մեկում «Թագավորության սրահի» համար տարածք է հատկացվում

Աստվածաշնչյան կրթության օգուտները աննկատ չեն մնում. Իտալիայի կալանավայրերից մեկում «Թագավորության սրահի» համար տարածք է հատկացվում

ՀՌՈՄ։ Գիտակցելով, թե Եհովայի վկաների ծառայությունը ինչ դրական ազդեցություն է թողնում մարդկանց վրա՝ Միլանից 15 կիլոմետր (10 մղոն) դեպի հյուսիս գտնվող Բոլատե քաղաքի կալանավայրի տնօրինությունը մի մեծ սենյակ է հատկացրել Վկաներին և կալանավորներին, որը կծառայի միայն որպես «Թագավորության սրահ», կամ՝ երկրպագության վայր։

Կալանավայրի պետ Մասսիմո Պարիզին ասում է, որ Բոլատեի կալանավայրը կառուցվել է հանցագործներին ճիշտ ուղու վրա դնելու նպատակով, և նշում է. «Մեր նպատակներից մեկն այն է, որ օգնենք մարդկանց վերագտնելու իրենց հույսը։ Դա անելու համար տարբեր մեթոդներ ենք օգտագործում։ Եվ մենք կարծում ենք, որ հոգևոր օգնություն ցույց տալը պակաս կարևոր չեն»։ Վերջին 13 տարիներին Եհովայի վկաներին թույլ է տրվել բանտարկյալների հետ անվճար ուսումնասիրել Աստվածաշունչը։ Արդյունքների վերաբերյալ պրն Պարիզին ասում է. «Վկաները տարիներ շարունակ համագործակցում են մեզ հետ, և նրանց տրամադրած աստվածաշնչյան կրթության շնորհիվ բանտարկյալներից մի քանիսի մեջ դրական փոփոխություններ են նկատվում.... Այդ պատճառով մենք մտածեցինք, որ լավ կլինի մի տարածք հատկացնել Վկաներին, որպեսզի օգնեն այդ կալանավորներին է՛լ ավելի մեծ փոփոխություններ անելու»։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու անգամ 100-ից ավելի կալանավոր է ներկա եղել Վկաների անցկացրած հանդիպումներին։

Բոլատե քաղաքի բանտը

Իտալիայում Եհովայի վկաների ներկայացուցիչ Կրիստիան դի Բլազիոն ասում է. «Շնորհակալ ենք Բոլատեի կալանավայրի տնօրինությանը, որ հիմնարկությունում երկրպագություն անցկացնելու վայր է հատկացրել։ Հուսով ենք, որ մեր համագործակցության շնորհիվ կալանավորները լիարժեքորեն կօգտվեն աստվածաշնչյան կրթական ծրագրից, որը հարմարեցված է վերջիններիս հոգևոր կարիքներին»։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, 1-718-560-5000

Իտալիա: Կրիստիան դի Բլազիո, 39-06-872941