ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 2016
ԻՏԱԼԻԱ
Վկաները մխիթարում են Իտալիայում երկրաշարժից տուժածներին
ՀՌՈՄ։ 2016թ. սեպտեմբերին ողջ աշխարհում անցկացվող քարոզարշավի ընթացքում Եհովայի վկաները տարածում էին «Դիտարան» ամսագրի մի թողարկում՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով «Որտե՞ղ կարող եք մխիթարություն գտնել» ընդհանուր վերնագրով հոդվածաշարի վրա։ Նրանք հատուկ ջանքեր էին գործադրում, որպեսզի աստվածաշնչյան մխիթարական լուրը հայտնեն Իտալիայի կենտրոնական մասում բնակվողներին, որտեղ 2016թ. օգոստոսի 24-ին 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Լացիո, Մարկե և Ումբրիա մարզերում մոտ 300 մարդ զոհվեց, և ավելի քան 2000 մարդ անօթևան մնաց։
Իտալիայում Եհովայի վկաների ներկայացուցիչ Կրիստիան դի Բլազիոն ասում է. «Այս համաշխարհային քարոզարշավի նպատակը տարբեր երկրներում և տարբեր հանգամանքներում գտնվող մարդկանց մխիթարելն էր։ Սակայն այստեղ՝ Իտալիայում, մեր ուշադրության կենտրոնում հատկապես երկրաշարժից տուժածներն էին և նրանց օգնություն ցույց տվողները»։
Թեև աղետի գոտում Եհովայի վկաների 15 ժողով կա, սակայն ոչ մի Վկա չզոհվեց և լուրջ վնասվածք չստացավ։ Այդուհանդերձ, որոշ Վկաների տներ վնասվեցին, և երեք տուն ամբողջովին ավերվեց։ Պրն դի Բլազիոն նշեց, որ երկրաշարժից տուժած Վկաները նույնպես ջանում էին մխիթարել իրենց հարևաններին՝ առաջարկելով «Դիտարան» ամսագրի հատուկ թողարկումը։ Տուժածներին սփոփել ցանկացողների թվում էին նաև նախորդ երկրաշարժի ականատեսը եղած Վկաները։ Պրն դի Բլազիոն ասում է. «Քարոզարշավի մասնակիցներն ասում են, որ անձամբ իրենց շատ է մխիթարում Աստվածաշնչի բարի լուրը, այդ պատճառով իրենք ցանկանում են այն հայտնել երկրաշարժից տուժածներին»։
Մեդիա կոնտակտներ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, 1-718-560-5000
Իտալիա: Կրիստիան դի Բլազիո, 39-06-872941