Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 24, 2023
ԼԱՏՎԻԱ

Լատիշերեն «Նոր աշխարհ թարգմանությունը» ցուցադրվել է Ռիգայի գրքի տոնավաճառում

Լատիշերեն «Նոր աշխարհ թարգմանությունը» ցուցադրվել է Ռիգայի գրքի տոնավաճառում

2023 թ. մարտի սկզբին ավելի քան 21 000 մարդ մասնակցեց Ռիգայում տեղի ունեցած գրքի տոնավաճառին (Լատվիա)։ Սա յոթերորդ անգամն էր, որ մեր եղբայրներն ու քույրերը մասնակցում էին տոնավաճառին, սակայն առաջինն էր՝ COVID-19 համավարակից հետո։ Նրանք անչափ ուրախ էին, որ կարողացան ներկայացնել 2020 թ.-ին լատիշերենով լույս տեսած «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Աստծու անվանը։ Այցելուները զարմացան՝ իմանալով, որ Եհովա անունը գործածվել է Աստվածաշնչի առաջին լատիշերեն թարգմանության մեջ, որը հրատարակվել է 1689 թ.-ին։ Նրանք նաև զարմացան, երբ նրանց ցույց տվեցին, որ «Նոր աշխարհ թարգմանության» մեջ Աստծու անունը վերականգնվել է ավելի քան 7 000 տեղերում։

«Նոր աշխարհ թարգմանության» այլ առանձնահատկություններ ևս գրավեցին ոմանց ուշադրությունը։ Մի մարդ, ով աշխատում է հրատարակչական ոլորտում, նշեց, որ մեր Աստվածաշունչը բարձրորակ նյութերից է պատրաստված։ Նա ասաց. «Ակնհայտ է, որ այս Աստվածաշունչը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար»։

Մեկ այլ այցելու էլ տաղավարում իր օրինակը ստանալուց հետո ասաց, որ իրեն շատ է տպավորել «Նոր աշխարհ թարգմանության» ժամանակակից և դյուրընթեռնելի լեզուն։ Նա նշեց, որ Աստվածաշունչը կարդալու իր նախորդ փորձերը ձախողվել են, քանի որ մյուս թարգմանությունները հասկանալը շատ բարդ է եղել։ Այժմ նա անհամբերությամբ սպասում է, թե երբ է իր դստեր հետ կարդալու «Նոր աշխարհ թարգմանությունը»։ Եռօրյա միջոցառման ավարտին լատիշերեն «Նոր աշխարհ թարգմանության» ավելի քան 130 օրինակ էր բաժանվել։

Եղբայրներն ու քույրերը լուսանկարվում են Լատվիայի գրքի տոնավաճառի տաղավարում

Նրանք, ովքեր մասնակցեցին գրքի տոնավաճառին, ոգևորությամբ օգնեցին մյուսներին ավելին իմանալ Աստվածաշնչի և դրա Հեղինակի մասին։ Մի քույր ուրախությամբ բացականչեց. «Ես երբեք հնարավորություն չեմ ունեցել ընդամենը մի քանի օրում այդքան շատ մարդկանց օգնելու, որ իմանան Եհովայի անունը»։

Ներկայումս Լատվիայում ավելի քան 2 100 քարոզիչներ կան։ Ուրախ ենք, որ նրանք, ինչպես նաև շատ ուրիշներ, ովքեր հետաքրքրված են Աստծու Խոսքով, օգուտներ են քաղում այս ժամանակակից թարգմանությունից և ավելի են մոտենում Եհովային (Հակոբոս 1։17